Loading...

Articles

Խանդի հետևանքը (18+)

12:32, Sunday, 29 April, 2018
Խանդի հետևանքը (18+)
     Խանդը դեռևս սիրո ապացույց չէ: Խանդի հետևանքով առաջացած կասկածները կարող են վերածվել իրականության: Այս մասին է այս պատմությունը:
     «Մինչամուսնական շփումների ժամանակ, երբ ամուսինս ինձ խանդում էր, մտածում է, թե շատ է սիրում: Սակայն ամուսնությունից հետո ավելի սաստկացան խանդի զգացումները: Ինձ համոզում էր չաշխատել, այն դեպքում, երբ ինքն աշխատանք չուներ:
     -Լավ, բա ինչո՞վ ապրենք, եթե ես էլ քեզ պես չաշխատեմ, -ասում էի նրան:
     - Այնպես, ինչպես ուրիշները, -պատասխանեց նա: - Ես խելագարվում եմ, երբ դու գործի ես գնում ու շփվում տնօրենիդ հետ: Հաստատ, նա քեզ առաջարկություն է արել և դուք արդեն միասին եղել եք:
     -Ես միայն քեզ եմ սիրում, որևէ տղամարդ ինձ պետք չէ: Իզուր ես խանդում: Նրա հետ աշխատանքային հարաբերություններ են, -համոզում էի նրան:
     Օր-օրի ավելի էին սրվում մեր հարաբերությունները: Տղամարդն, ում խենթի պես սիրում էի, օրեցօր ինձ համար դառնում էր անտանելի: Ամենօրյա անհարկի խոսակցությունները, բացատրություններն ու արդարանալը հոգնեցրել էին ինձ: Թվում էր, թե ես նրա սեփականությունը լինեի: Ուժերս արդեն սպառվում էին:
     Մի օր, աշխատանքի վերջում բոլորը շտապում էին տուն, իսկ ինձ տուն ձգող ոչինչ չկար: Պատկերացնում էի, թե ինչ անիմաստ խոսակցություններ պիտի լինեն ամուսնուս հետ: Հավաքվում էի դուրս գալ սենյակից, երբ ներս մտավ ամուրի տնօրենս ու հարցրեց.
     -Մար, ինչո՞ւ ես այդքան տխուր ու անտրամադիր:
     Ստիպված էի պատմել եղելությունը:
     -Եթե այդպես է, ապա պետք է իրականացնենք այն, ինչը նրա երևակայում է, դու ինձ դուր ես գալիս, բայց չեմ համարձակվում խոստովանել, -ասաց նա ու ինձ առաջարկեց իր հետ գնալ:
     -Անհնար է, ամուսինս ինձ կսպանի, - ասացի նրան, - բայց նա համոզեց ու տարավ ռեստորան, որտեղ ընթրելուց հետո, գնացինք շքեղ հյուրանոց: Ես տխուր էի, գիտեի, թե ինչի եմ գնում, սակայն մտածում էի հատուցել ամուսնուս` ինձ պատճառած տառապանքների համար: Հյուրանոցային համարում տնօրենս ինձ իր գիրկն առավ ու սկսեց փաղաքշել: Փաղաքշանքներն վերածվեցին համբույների տարափի, որն ավարտվեց սեռական բուռն գործողություններով: Ինձ տիրելով, նա իրագործեց այն, ինչ ամուսինս երևակայում էր: Նրա հետ մերձեցումն ինձ շատ դուր եկավ:
     -Որտե՞ղ էիր, -հարցրեց ամուսինս, երբ տնօրենս իր մեքենայով ինձ տուն հասցրեց:
     -Տնօրենիս հետ սեքսով էի զբաղվում, -պատասխանեցի ես, -ես այլևս քեզ չեմ սիրում, հոգնել եմ, -համարձակություն ձեռք բերելով ասացի նրան:
     -Դու խելագարվել ես, -ասաց նա:
     -Դու ես ինձ խելագարության աստիճանի հասցրել, -ասացի ես ու մտա ննջարան:
     Որոշ ժամանակ ճոխ ընթրիքից ու սեքսից հետո վերադառնում էի տուն և որևէ նշանակություն չտալով նրա ասածներին, հետն էլ այլևս չէի քնում: Նկատում էի, որ օր-օրի փափկում էր, այլևս չէր սպառնում:
     -Լավ, ես սխալվել եմ, -մի օր ասաց նա, -արի նորից սկսենք, ես քեզ սիրում եմ:
     -Դու ինձ միայն տառապանքներ ես պատճառել, նսեմացրել ու ստորացրել, ես հեռանում եմ քեզանից, -ասացի ես ու իրերս հավաքելով, գնացի տնօրենիս վարձակալած բնակարանը:
     Մեկ տարի հետո հանդիպեցի նախկին ամուսնուս, ով խնդրում էր վերադառնալ: Սակայն անդրդվելի մնացի ու շարունակեցի ապրել տնօրենիս հետ: Հետագայում ՝ամուսնացանք»:
To promote the post

Like
2
Dislike
1
| | |
29466 | 0 | 1
Facebook
COMMENT.am