Loading...

Articles

«Մասնագիտական կողմնորոշում»

14:47, Friday, 27 April, 2018
«Մասնագիտական կողմնորոշում»

27.04.2018թ. Կապանի արվեստի պետական քոլեջի դասախոսական կազմը /Դաշնամուրային բաժնի վարիչ Լիաննա Ստեփանյան, գեղանկարիչ Հրանտ Էլչյան, նվագակցողներ Մարինե Գալստյան, Գոհար Հովհաննիսյան/ և Կապանի պետական բժշկական քոլեջը /փոխտնօրեն Մերի Միրզոյան/ «Մասնագիտական կողմնորոշում» ծրագրի շրջանակներում կազմակերպեցին հանդիպում Կապանի N13 հիմնական դպրոցի IX դասարանի աշակերտների հետ: Դասախոսները ծանոթացրին քոլեջներում գործող մասնագիտություններին, և հավելեցին, որ շրջանավարտները ստանում են պետական նմուշի դիպլոմ, որը հնարավորություն կընձեռնի աշխատելու ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում, Ռուսաստանում և այլուր: Աշակերտները ոչ միայն ծանոթացան քոլեջների կրթական ծրագրերին, այլ նաև ստացան իրենց հուզող մի շարք հարցերի պատասխաններ, տեղեկատվական նյութեր, բուկլետներ և գրականություն:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4092 | 0 | 0
Facebook