Loading...

Articles

Դիլիջանի քաղաքապետի անօրեն հրամանները

11:33, Friday, 27 April, 2018
Դիլիջանի քաղաքապետի անօրեն հրամանները
     ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՈՐՈՇԵԼ Է «դեմբելսկի ակորդ» -ով ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՏԱՊԱԼԵԼ ԴԻԼԻՋԱՆՑԻՆԵՐԻՆ:
     Դիլիջանցիների առանց այն էլ դժվար ապրուստը էլ ավելի է դժվարացել քաղաքապետի և իբր քաղաքացիների համար մտահոգ ավագանիների որոշման պատճառով: Դիլիջանից բազմաթիվ բողոքներ կան այն մասին, որ քաղաքացիները չեն կարողանում վճարել մեքենաների գույքահարկը, քաղաքապետարանը նրանց չի տրամադրում տեղեկանքեր ասելով, թե տարեք պարտքը փակեք նոր կտանք: Դիլիջանի ավագանիի որոշմամբ դիլիջանցիների հալածված ուսերին է դրվել 2008թ.-ից չվճարված շենքերի և շինությունների սպասարկման գումարները, որոնք կազմում են հարյուր հազարավոր դրամներ: Հիմա դիլիջանցիներին ահաբեկում են այդ միջոցով, օգտվելով նրանց իմացությունների պակասից և օրենքով այդ հարցը լուծելու հնարավորության բացակայությունից: Դիլիջանցիները հարցին միակողմանի չէին նայի, եթե սպասարկումը լիներ կատարված՝ գոնե մինիմալ ծավալով: Չարվածի համար պահանջելը ԹԱԼԱՆ Է, այս դեպքում կանվանենք անտեղյակ քաղաքացիներից անօրինական ռեկետ: Իսկ ու՞ր են նայում մարզպետարանն ու մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Գուցե՞ նրանք էլ «ՓԱՅ» ունեն այդ գումարներից:
     ԱՐԹՆԱՑԻ'Ր ԴԻԼԻՋԱՆՑԻ
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
22874 | 2 | 0
Facebook