Loading...

Articles

Ընդամենը մեկ օր...

23:02, Tuesday, 24 April, 2018
Ընդամենը մեկ օր...
     Ընդամենը մեկ օր...եթե հայ ազգի կյանքում ներկա լինի ապրիլի 23-ը, ապա ապրիլի 24 երբեք չի լինի...ներկայությունն էլ դեռ քիչ է, պետք է ատամներով պաշտպանել, զարգացնել և մեզ ապացուցել, որ մենք ապրիլի 23-ի ժողովուրդ ենք, ոչ ապրիլի 24-ի...մեզ, ոչ թե աշխարհին, աշխարհն ինքն այդ ժամանակ կհամոզվի....այդ ժամանակ նոր կհարգեն մեզ..լալկաններին չեն սիրում, սիրում են հաղթողներին...Դեռ դպրոցական տարիներին կարդացած Նար-Դոսի ՙՋհուդի ականջը՚ պատմվածքի մեջ մի հատված կա...որ չգրավենք Երուսաղեմը, կգնենք այն...սա հրեաների ազգային նպատակն էր, վերագտնել իրենց Հայրենիքը...ու վերագտան...ու այսօր նրանց հետ հաշվի է նստում ողջ աշխարհը...ամեն ազգ ինքն է կերտում իր պատմությունը, ուրեմն բերեք կերտենք այնպես, որ այլևս ապրիլի 24 չկրկնվի մեր պատմության մեջ...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5771 | 0 | 0
Facebook