Loading...

Articles

-Ուշանում եք, քայլել է պետք…Եթե ոչ, քայլողներն սկսել են…

22:35, Saturday, 21 April, 2018
-Ուշանում եք, քայլել է պետք…Եթե ոչ, քայլողներն սկսել են…
     Ինձ համար հավասարապես անընդունելի են հաբռգած, լկտի, ցինիկ, անազնիվ, թալանչի չինովնիկները և բռնության, թշնամանքի կոչեր հնչեցնող, ծայրահեղական, ահաբեկիչ ընդդիմադիրները…
     Եվ ի վերջո հարկավոր է.
     -բարեփոխումներ կատարել և փորձել վերականգնել հավատն ու վստահությունն իշխանությունների նկատմամբ՝ արագ…
     -ձերբազատվել անցյալ դարի 90-ականների կադրերի ընտրության և տեղաբաշխման «պոլի փետի» արատավոր բարդույթից՝արագ…
     -հին, կաշառակեր, վարկաբեկված, լկտի, ժողովրդից, քաղաքացուց կտրված, հեռացած, նրանց հոգսերին անտարբեր, մի քանի լարի վրա խաղացող, լճացած կադրերից ազատվել՝ արագ…
     -մի քանի հասունացած և ժողովրդին շատ հուզող, առաջնահերթ խնդիրներ է պետք լուծել՝ արագ…
     -օրենքի գերակայություն է պետք, հավասարություն բոլորի համար, անխտիր՝ արագ…
     -ուշանում եք, քայլել է պետք…Եթե ոչ, քայլողներն սկսել են…Նոր աշխատավոճ է պետք՝ արագ…
     Ռոբերտ Մելքոնյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
10833 | 0 | 0
Facebook