Loading...

Articles

Խոսքի ուժը և բարձրախոսի էյֆորիան

23:21, Saturday, 14 April, 2018
Խոսքի ուժը և բարձրախոսի էյֆորիան
     Մեր հարևանը մէ շունմ ուներ, որձ գամփռ, բոյով, հզոր, գզվող գելխեղդմ, բայց չիդեմ ընչի անունը Ջուլո էր դրե: Էս Ջուլոն սաղ օրը ժնջլով կապած էր, մենակ առավոտ կանուխ, քանի մարդ չկար զարթուն բաց կթողներ, որ էլներ վազվզեր, մարզվեր: Մեր դուռը մե լաչառ շունմ կար, աջ կհաչար, ձախ կհաչար: Մէ առավոտմ 6-ին ելա, գործ ունեի, մեր շան հաչոցը լսի, գնացի դռան մոտ, տեսնիմ Ջուլոն կվազե մեր դռներով, էս մեր շունն օր զգաց իմ ներկայությունս, ոգևվորվավ, սկսեց ավելի ինտենսիվ հաչալ: Ջուլոն հանդիսավոր, առանց արագացնելու շարունակեց վազքը: Մեր շունն օր տեսավ Ջուլոն իրա հաչոցին չի արձագանքե, ավելի ոգեվորվավ ու փորձեց ատամ քցել: Խեղճի ատամները օդի մեջ մնացին, մե շարժումմ Ջուլոյի կողմից, օր մեր շան կոնգսոցը լսվեր ժամեր շարունակ... երկրորդ ակնթարթին Ջուլոն հադիսավոր ու գլուխը բարձր շարունակեց իրա վազքը...
     Կարող է շատ տգեղ համեմատություն կեղնի, բայց Սասնա ծռերի ժամանակ ունեցել եմ նույն զգացողությունը....Երբևէ պայքարի փողոցային ձևերի կողմնակից չեմ եղել, բայց մասնակից եղել եմ, եթե մասնակից էլ չեմ եղել հետևել եմ...կողքից լավ կերևա ...առանց էմոցիաների, սառը գլխով, ուրդից էկավ, ինչ զարգացումներ էղան ու ընչի էդպիսի ավարտ ունեցավ: Վատատես չեմ, բայց գիտեմ, օր Փաշինյանի քայլն էլ, եթե նույնիսկ ազնիվ նպատակներ ունի, ոչ մի արդյունքի չի բերե: Չի բերե, որովհետև, նախ կասկած ունիմ, օր հերթական դրածոն է, իրա անտիսաշիկը հեչ մե բանով արդարացված չէր, օրենսդիրը չպիտի խախտե օրենքը, ու մեկմ իրան բան ըսող չեղավ, ըդիգ աչքին թոզ փչել էր, երկրորդ, ամբոխավարությունը ըդիգ արվեստ է, լուրջ դպրոց բդի անցած էղնիս, լուրջ պատրաստվածություն է պետք, չնեղենաք օր ամբոխ կսեմ, ոչ թե ժողովուրդ, որովհետև փողոցային պայքարը ինքնին ենթադրում է ամբոխ, բուռն էմոցիաներով ու անկանխատեսելի, հազար ձևի ու հազար մտքի մարդիկ կան, պրովոկատորներն էլ ձեզի ղուրբան, օր երբ ուզենան, ինչ ուղղությամբ ուզենան կտանին, եթե ոչ բոլորին, ապա զգալի մասին: Դուք նկատել եք էն էյֆորիան, օր մարդիկ կունենան բարձրախոսը ձեռը բռնելուց, էական չէ ինչ կխոսան, կարևորը բանմ ըսեն, որ իրանք էլ բանմ ըսած էղնին...ինչ օր տեղ հասկանալի է, ներվայնացած իրա անհաջող ստացված կյանքից ելել է դուրս իրա նեգատիվը դուրս տալու...երևի կհիշեք Սասնա ծռերի ժամանակ մեկմ կար, միկրոֆոնը ձեռից առնել չեր եղնի...Թեկուզ իմ կողմից շատ հարգելի Արայիկ Խանդոյանը, ազնիվ հայրենասեր, օր Հայրենիքի համար հաստատ կյանք կուտա...բայց էմոցիոնալ ելույթը.... ըսեմ օր, թող կոպիտ չհնչե, բայց մենք եսօր մեր դռան հաչան շնիկի կարգավիճակն ունինք, իշխող վարչակարգը Ջուլոյի: Էսքան տարի իրանք պարապել են, ունին ուժային կառույցներ, կանոնակարգված համակարգ ժողովրդական անհամաձայնությունները ճնշելու համար, մի խոսքով, օր կմտածես ամեն ինչ, ընդհուպ աղքատ ժողովուրդ, որը մե երկու օր չաշխատի երեխեքը սոված կմնան:
     Երրորդ, կողքերը շատ քիչ մարդ կա, ֆեյսբուքահայ համայնքը լայքերով ու քոմենտներով բան չի փոխե, ինտերնետի կաբելները կտրեք լիքը մարդ կավելնա...
    
     Կսեմ տեսնիս Փաշինյանին օր ընտրեն վարչապետ, Սերժն էլ դժգոհ Փաշինյանի վարչակազմից, գեներալների հետ ելնի փողոց ինչ բդի ճվան??? Ոչ մերժիր Նիկոլին լավ կհնչե, ոչ մերժիր Փաշինյանին...
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4702 | 0 | 0
Facebook