Loading...

Articles

«Մաքուր Հայաստան»

13:10, Saturday, 14 April, 2018
«Մաքուր Հայաստան»

«Մաքուր հայրենիք»

14.04.2018թ. «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Կապանի N13 հիմնական դպրոցում անցկացվեց համապետական շաբաթօրյակ և ծառատունկ: Շաբաթօրյակը մեկնարկվեց ֆլեշ-մոբով:
     Շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցեցին և համագործակցված աշխատեցին I-IX դասարանների աշակերտները, ծնողներն ու դպրոցի կոլեկտիվի անդամները: Դպրոցի ողջ տարածքում իրականացվեց մաքրման, աղբի հեռացման աշխատանքներ: Միաժամանակ իրականացվեց կանաչապատման և ծառատնկման աշխատանքներ: Միջոցառման մասնակիցները ծառեր տնկեցին դենդրոպարկ համալիրում և կից այգու ծառազուրկ տարածքում:
     Դպրոցի Ախ-ի բնապահպանական հանձնախմբի մի խումբ անդամներ Վահանավանքի հոգևոր առաջնորդ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանի և Սյունիքի փոխմարզպետ Վարդան Դավթյանի հետ շաբաթօրյակն անցկացրին Վահանավանք Վանական համալիրի Սուրբ Աստվածածին դամբարան-եկեղեցու տարածքում: Նրանք կատարեցին մաքրման, բարեկարգման աշխատանքներ:
     Միջոցառումից հետո մենք իսկապես մեծ ճիգ ենք գործադրելու ստացված արդյունքը պահպանելու, խորացնելու և շարունակական դարձնելու համար:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3886 | 0 | 0
Facebook