Loading...

Articles

Կոտայք Կրթություն Մշակույթ. Հ. Ադամյան. Չնախատեսված այց Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց

13:30, Friday, 13 April, 2018
Կոտայք Կրթություն Մշակույթ. Հ. Ադամյան. Չնախատեսված այց Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց
     Չնախատեսված այցերի շրջանակում, այս անգամ այցելեցինք Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց:
     Դպրոցական շենքը շահագործման է հանձնվել 1973 թվականին: Երբևէ չի վերանորոգվել: Միայն վերջին տարիներին, դպրոցի ֆինանսական միջոցների հաշվին, տանիքի ջրահեռացման համակարգը վերանորոգվել է: Երկու սանհանգույց վերանորոգվել է Կ. Գուլոյանի կողմից` քաղաքապետ եղած ժամանակաշրջանում:
     Շենքը նախագծային հզորությամբ նախատեսված է 1400, լիցենզիայով` 1080 աշակերտի համար: Դպրոցում կրթություն են ստանում 1070 աշակերտ: Դպրոցի ֆիզիկական մաշվածությունն ակնհայտ է: Այն ընդգրկված է մարզի հրատապ վերանորոգման կարիք ունեցող դպրոցների ցանկում, սակայն ֆինանսկան միջոցների բացակայությունը դեռևս խոչընդոտ է:
     Հաշվի առնելով հիմնանորոգման աշխատանքների պարբերաբար հետաձգումը` Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի հանձնարարությամբ դպրոցի ֆինանսական խնայողությունների հաշվին նախատեսվում է իրականացնել շուրջ 8 մլն դրամի շինարարական աշխատանքներ: Դպրոցի կառավարման խորհուրդը հավանություն տալով տնօրենի կողմից ներկայացված առաջնահերթությանը, որոշել է վերանորոգել բոլոր սանհնագույցները: Այս պահին ընթանում են նախապատրաստական աշխատանքները, սեպտեմբերին դպրոցը կունենա վերանորոգված 7 խումբ /առանձնացված հատվածներով/ սանհանգույց:
     Այցելության ընթացքում պարզվեց, որ որոշակիորեն խաթարված է դասապրոցեսը, օբյեկտիվ պատժճառները մի կողմ դնելով` /դասի ժամին Ազգային ինստիտուտն իրականացնում է ուսուցիչների վերապատրաստում, հետևաբար աշակերտները ստիպված են լինում զիջել դասարանը, որն իրականում խառնաշփոտ է առաջացնում դպրոցում/ մեզ համար անհասկանալի է, երբ դասի ժամին որևէ ուսուցիչ միջոցառման համար տարբեր տարիքի աշակերտների հանում է դասից` կարևորելով փորձը, անհասկանալի է, երբ «թույլ» աշակերտը դասի ժամին դահլիճում գործ է անում, անհասկանալի է, երբ դասավանդող ուսուցիչն աշակերտների հաշվառում չի անում, բայց վստահ ասում է.
     «բացակաները դրված են»: Դասը պետք է տարբերվի դասամիջոցից: Կարծում ենք, տնօրենը պետք է այս հարցերը հապճեպ քննարկի, իսկ պատասխանատուները, որոնք վարձատրվում են բազում խնդիրներ ունեցող դպրոցի սուղ միջոցներից պետք է լինեն առավել զգոն և կարևորեն կրթության որակի առաջնահերթությունը:
    
    
     Հ. Ադամյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5949 | 0 | 0
Facebook