Loading...

Articles

Քաղաքապետը հանձնարարել է խստացնել վերահսկողությունը դպրոցների և մանկապարտեզների հակահրդեհային նորմերի ու տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ

17:05, Tuesday, 10 April, 2018
Քաղաքապետը հանձնարարել է խստացնել վերահսկողությունը դպրոցների և մանկապարտեզների հակահրդեհային նորմերի ու տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում հակահրդեհային նորմերի և տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման հարցին, աշխատակազմի համապատասխան վարչություններին, վարչական շրջանների ղեկավարներին և գործընկեր կառույցներին հանձնարարել է սեղմ ժամկետներում ուսումնասիրել և քայլեր ձեռնարկել հնարավոր թերությունների վերացման ուղղությամբ:
     «Այցելություներ և համապատասխան ստուգումներ կազմակերպվեք քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում, զուգահեռաբար բացատրական աշխատանքներ տարեք տնօրինության և աշխատակազմերի հետ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի ծառայության, պետական հակահրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ինչպես նաև աշխատակազմի հանրակրթության վարչության հետ համատեղ իրականացրեք այդ ստուգումները և քայլեր ձեռնարկեք հնարավոր թերությունների շտկման և քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցներում ու մանկապարտեզներում հակահրդեհային նորմերի և տեխնիկական անվտանգության պահանջների պատշաճ պահպանման ուղղությամբ» , - ընդգծել է Տարոն Մարգարյանը:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1779 | 0 | 0
Facebook