Loading...

Articles

2018թ. մարտ ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքներով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Նոր Նորք վարչական շրջանը

17:01, Tuesday, 10 April, 2018
2018թ. մարտ ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքներով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Նոր Նորք վարչական շրջանը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2018թ. մարտ ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների մարտ ամսվա ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Նոր Նորք վարչական շրջանը, երկրորդ հորիզոնականը կիսել են Դավթաշեն և Շենգավիթ վարչական շրջանները, իսկ երրորդ հորիզոնականում Ավան վարչական շրջանն է: Մարտի տվյալներով աղյուսակային ընդհանուր սանդղակում վերջին՝ իններորդ և տասներորդ հորիզոնականները, համապատասխանաբար, զբաղեցրել են Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանները:

Ընդգծելով գնահատման այս ձևաչափի կիրառման կարևորությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ յուրաքանչյուր վարչական շրջան պարտավոր է իր աշխատանքները կազմակերպել այնպես, որ գնահատման աղյուսակային ընդհանուր սանդղակում ներառված բոլոր ոլորտներում կարողանա ապահովել առաջընթաց: Երևանի քաղաքապետը նաև նկատել է, որ գնահատման համակարգում ընդգրկված են այն ոլորտները, որոնք ապահովում են մայրաքաղաքի համաչափ զարգացումը, իսկ այս հարցում թերանալու իրավունք վարչական շրջանների աշխատակազմերը պարզապես չունեն:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1908 | 0 | 0
Facebook