Loading...

Articles

«Հերոսների սերունդները հերոսներ են…»

13:25, Tuesday, 10 April, 2018
«Հերոսների սերունդները հերոսներ են…»

10.04.2018թ . Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում Կապանի N13 հիմնական դպրոցի VII դասարանում տեղի ունեցավ արիության դաս «Մայիսյան հերոսամարտեր» խորագրով: /Պատմության ուսուցիչ Էդգար Հարությունյան/
     Հին ու հայտնի ճշմարտություն է. «Հերոսների սերունդները հերոսներ են…»
     Այդ ճշմարտության հավաստիքը մեր ժողովրդի բազմադարյա պատմությունն է, մեր քաջարի նախնիների աննախադեպ հաղթանակների վերակերտումը։ Առհավատչյան` Արցախյան հերոսամարտը, մայիսյան, ապա նաև ապրիլյան հաղթանակները։ Ավարայրից Սարդարապատ, Սարդարապատից Մեծ Հայրենական, բերդաքաղաք Շուշիի ազատագրում, և այդ բոլորը՝ նույն ամսին։
     Աշակերտները դիտեցին Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտի և հաղթանակների մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ:
     Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում կասեցնելով թուրքական բանակի հարձակումը` հայկական կանոնավոր զորքը և աշխարհազորը փրկեցին Արևելյան Հայաստանը վերջնական կործանումից: «1918 թ. մայիսին օրակարգում էր դրված հայ ժողովըրդի լինել-չլինելու, իր Հայրենիքի մի փոքր անկյունում՝ Արևելյան Հայաստանում, ապրելու, գոյատևելու խընդիրը: Հայ ժողովուրդը հերոսաբար լուծեց այդ պատմական խնդիրը, կարողացավ ջախջախել թուրքական զորքերին և զենքով ձեռք բերել իր սեփական Հայրենիքում ապրելու և զարգանալու իրավունքը»:
     Այդպիսով՝ Մայիսյան հերոսամարտերի պատմական գլխավոր դասը համազգային միաբանությունն է:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3923 | 0 | 0
Facebook