Loading...

Articles

Էքսկուրսիա դեպի Սարդարապատի հուշահամալիր և Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան

00:28, Tuesday, 10 April, 2018
Էքսկուրսիա դեպի Սարդարապատի հուշահամալիր և Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
     Կոտայքի մարզի Արագյուղի «Տիգրանակերտ կրթարան» միջնակարգ դպրոցի VIII և IX դասարանների աշակերտները՝ դասղեկներ Մ. Մուրադյանի, Տ. Հարությունյանի և ՍՀԴԱԿ Ա. Մանուկյանի ղեկավարությամբ, մասնակցեցին ՀՀ առաջին հանրապետության և մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառումների շրջանակում Եղվարդ համայնքի ղեկավար Նորիկ Սարգսյանի նախաձեռնությամբ կազմակերպված էքսկուրսիային դեպի Սարդարապատի հուշահամալիր և Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան:
     Արագյուղի «Տիգրանակերտ կրթարան» միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, ծնողները և աշակերտները իրենց խորին երախտագիտությունն են հայտնում Եղվարդ համայնքի ղեկավար Նորիկ Սարգսյանին նման հայրենանվեր գործ կատարելու համար:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6262 | 0 | 0
Facebook