Loading...

Articles

Ճանաչեք նրան մարդիկ, նա ԿԻՆ է

14:58, Monday, 09 April, 2018
Ճանաչեք նրան մարդիկ, նա ԿԻՆ է
     Սիրեք ու հարգեք կնոջը. փնտրեք նրա մեջ ոչ միայն մխիթարություն, այլ զորություն, ոգեշնչում, ձեր բարոյական ու հոգեկան ընդունակությունների սատարում: Ահա այսպես է Մանձինին նկարագրել կնոջը: Այսօրվա հերոսուհին, ևս այն ուժեղ կանանց թվին է պատկանում, ով չի կոտրվում և միշտ շարժվում է առաջ:
     Երկար մտածեցի, թե ինչպե՞ս ներկայացնեմ նրան: Իր հգում ծվարած բարությունը, ստիպում է դիմացինին առաջին իսկ հանդիպումից հարգել իրեն և իր անձը:
     «Փառք Աստծո», -հաճախ ասում է նա և հավելում, - «Էսպես հո չի մնա, ծո ՛...»:
     Բնական է, որ այս արտահայտությունից արդեն եզրակացնում եք, թե նա որտե՞ղ է «թաքնվել»:
     Գյումրի քաղաքում բնակություն հաստատելով, նա չի դադարում զարմացնել իր շրջապատին: Ստեղծում է «Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ-ն, և այդ ամենի հետ զուգահեռ չի դադարում ստեղծագործել, արարել և մնալ շրջապատին այդքան անկեղծ ու նվիրված անձնավորություն: Հաճախակի խոսում է իր ընկերների առավելությունների, մարդ տեսակների մասին, մոռանալով ինքն իրեն և ամենակարևորը. ԻՐ ԺՊԻՏԸ, որը թաքցնում է արցունքով լցված աչքերում: Պայքարի համար նա ունի իր ընտրությունը, և ամեն հաղթանակ վստահորեն է կրում, ամեն ձախողություն՝ մերժում և հեռացնում՝ իր հոգու մեջ պահելով բացասականը: Ճանաչե՛ք նրան, Մարդի՛կ, նա ԿԻՆ է:
     նախագահ՝ Սուսաննա Իսահակյան
Source: mamul.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6442 | 0 | 0
Facebook