Loading...

Articles

ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ավանդույթի համաձայն, հերթական անգամ, կազմակերպել է շնորհավորական նախաձեռնություն՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ

11:02, Sunday, 08 April, 2018
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ավանդույթի համաձայն, հերթական անգամ, կազմակերպել է շնորհավորական նախաձեռնություն՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ
     ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ավանդույթի համաձայն, հերթական անգամ, կազմակերպել է շնորհավորական նախաձեռնություն՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
     Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի ու Նաիրիի ծննդատներում ապրիլի 7-ին և նախորդող օրերին լույս աշխարհ եկած նորածինների մայրերին մարզի ղեկավարի շնորհավորանքը փոխանցելու նպատակով հիշյալ առողջապահական հաստատություններ են այցելել մարզպետի օգնական Հ. Ադամյանն ու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վ. Ոսկանյանը:
     Մարզպետարանի ներկայացուցիչները նորածինների մայրիկներին հղել են տոնական ջերմ բարեմաղթանքներ, հանձնել ծաղկեփնջեր, միաժամանակ փոխանցել են նաև նրանց ընտանիքներին մշտապես աջակցելու՝ Կոտայքի մարզպետի պատրաստակամությունը:
    
    
     http://kotayk.mtad.am/news/item/2018/04/07/aprili7/
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2561 | 0 | 0
Facebook