Loading...

Articles

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

12:42, Saturday, 07 April, 2018
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Սիրելի՛ մայրեր, քույրեր և կանայք,

սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Տոն, որը կարևոր խորհուրդ ունի՝ ընդգծելու ու կարևորելու հայ մայրերի դերն ու նշանակությունը մեր կյանքում, նաև մեկ անգամ ևս մեր գնահատանքն ու ջերմությունը նրանց փոխանցելու համար:
     Դարեր շարունակ հայ կինը եղել է ընտանեկան համերաշխության և ներդաշնակության, հայկական ավանդական օջախի ամրության հենասյունը: Մայրությունն էլ հայ կնոջ համար միշտ դիտարկվել է որպես կարևորագույն առաքելություն, ինչն արդարացիորեն, ըստ արժանվույն, գնահատվել ու միշտ է գնահատվելու մեզանում: Անհերքելի փաստ է, որ իրենց հոգսաշատ առօրյայում մեր մայրերի համար առաջնայինը եղել և մնում է իրենց զավակների խնամքին ու դաստիարակությանն ուղղվող անմնացորդ նվիրումը, ինչը նրանց էլ ավելի գեղեցիկ ու անկրկնելի է դարձնում միշտ: Ու վստահաբար հենց սա՛ է դրված նաև բացառապես հայկական՝ մայրության ու գեղեցկության ինքնատիպ այս տոնի հիմքում:
     Սիրելի՛ մայրեր, քույրեր և կանայք,
     մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ, առողջություն, բարեկեցություն, սեր և երջանկություն եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին: Թող ժպիտն ու ուրախությունը լինեն ձեր կյանքի մշտական ուղեկիցը, միշտ շրջապատված լինեք ձեր ամուսինների, եղբայրների, հայրերի և որդիների ուշադրությամբ ու հոգատարությամբ և թող ձեր հմայքն ու գեղեցկությունը միշտ գերող լինի, ձեր անմնացորդ նվիրումն ու մայրական գորովանքն էլ փոխհատուցվի որդիական երախտագիտությամբ և անսահման սիրով:


    

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
     Երևանի քաղաքապետ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1969 | 0 | 0
Facebook