Loading...

Articles

Աշխատանքային այց

18:30, Friday, 06 April, 2018
Աշխատանքային այց
     Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը և համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցները ապրիլի 5-ին աշխատանքային այցով եղան համայնքային ենթակայության հիմնարկներում՝ «Արև» մանկապարտեզում և արվեստի դպրոցում: Նպատակը՝ տեղում ծանոթանալ խնդիրներին և ընթացիկ աշխատանքներին: Սկզբում համայնքապետն այցելեց մանկապարտեզ: Տնօրեն Էլինա Հայրապետյանը ներկայացրեց երեխաների ամենօրյա հաճախելիությունը: Հակոբ Բալասյանը ուսումնասիրեց խմբասենյակները, սանիտարահիգիենիկ վիճակը: 147 երեխայից այսօր ներկա էին 127-ը: Մանկապարտեզը հանրապետությունում լավագույններից մեկն է, նորակառույց և չափորոշիչներին համապատասխան: Կարևորելով նախադպրոցական կրթության դերը մանկապարտեզը գտնվում է Հակոբ Բալասյանի ամենօրյա հոգածության կենտրոնում: Էլինա Հայրապետյանը նշեց, որ անհրաժեշտություն կա իրականացնել հատակի մասնակի վերանորոգում և գույքի ավելացում, ինչը ընդունվեց համայնքի ղեկավարի կողմից՝ առաջիկայում կլուծվեն խնդիրները: Մանկապարտեզի ներկա վիճակը և աշխատանքները գոհացրեց համայնքի ղեկավարին: Ի դեպ, Հակոբ Բալասյանի աշխատանքային ծրագրով նախատեսվում է մանկապարտեզում նոր խմբեր ավելացնել:
     Հաջորդ այցելությունը՝ արվեստի դպրոց: Բոլորս գիտենք, որ արվեստի դպրոցի շենքային պայմանները գտնվում են անմխիթար վիճակում: Չնայած դրան, դպրոցի կոլեկտիվի և սաների հաղթանակներն ու հաջողություններն անսահման են: Այս պահին էլ սաները մասնակցում են «Վերածնունդ» միջազգային փառատոնին, որի ճանապարհածախսը հոգում է համայնքապետարանը: Արվեստի դպրոցի տնօրեն Նարինե Զաքարյանը համայնքի ղեկավարին նախ շնորհակալություն հայտնեց ուշադրության համար: Ներկայացրեց դպրոցի առկա խնդիրները, որոնք էլ տեղում լուծում ստացան: Մեր դպրոցում տաղանդավոր երեխաներ շատ կան, նրանցից մեկն էլ քամանչայի առաջին դասարանի սան Արման Մարտիրոսյանն է, ում կատարումը հիացրեց համայնքի ղեկավարին: Հակոբ Բալասյանը վստահեցրեց՝ այս տարի աշնանը կավարտվի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները և արվեստի դպրոցը կգործի ավելի հարմարավետ պայմաններում, ինչը կնպաստի մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության և Բյուրեղավան համայնքում մշակութային կյանքի զարգացմանը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2489 | 0 | 0
Facebook