Loading...

Articles

Հարության տոն

15:33, Thursday, 05 April, 2018
Հարության տոն

Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառում էր Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Միջոցառումը միմյանց հանդեպ սիրո, հոգատարության, հարգանքի, արդարության ու ճշմարտության գովք էր:

Բեմադրվեց ոտնլվայի արարողությունը և վերջին ընթրիքը, ներկայացվեց Հիսուսի հրաշափառ հարության խորհուրդը: Միջոցառմանը մասնակից աշակերտները ընկալում էին իրենց կերպավորած դերի լրջությունը և ասելիքի խորությունը: Մարգարիտ Հարությունյանը ստեղծել էր ասելիքի, պատկերի և երաժշտության գեղեցիկ համադրություն: Միջոցառմանը մասնակցում էր դպրոցի երգի խմբակը` ղեկավար Թինա Սարգսյան: Ներկա էին նաև ծնողներ և Վորլդ Վիժն կազմակերպության անդամներ, որոնք իրենց գոհունակությունն արտահայտեցին միջոցառման վերաբերյալ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4780 | 0 | 0
Facebook