Loading...

Articles

ՖԵՄԻՆԻԶՄ. ԿԱՄ ԾԱԾՈՒԿ ԿԻՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԲԱՑԱՀԱՅՏ ԿԻՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

20:26, Wednesday, 04 April, 2018
ՖԵՄԻՆԻԶՄ. ԿԱՄ ԾԱԾՈՒԿ ԿԻՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԲԱՑԱՀԱՅՏ ԿԻՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Համարյա ամեն բան մեր կյանքում որոշվումա կնոջ ու տղամարդու միջև կառուցվող հարաբերությունների ԲՆՈՒՅԹՈՎ ու դրանից խուսափել չի ստացվել, չի էլ ստացվի: Երբ էսքանը հասկացող մարդիկ սկսում են խոսալ կնոջ՝ որպես առանձին սեռի հոգեբանության ու վարքի մասին, կանանցից շատերի մոտ սկսումա միանգամից աշխատել պաշտպանական - հարձակողական ռեակցիան, թե տեսեք, կնանոցից վառված կնատյաց ևս մեկը էլի սկսեց ելույթ ունենալ՝ անտեսելով ու նույնիսկ արհամարհելով էն պրոբլեմը, որի մասին տվյալ մարդը խոսումա: Ուշադրության արժանացնել չարժի: Ով չի վախենում խոսա պրոբլեմի մասին, ինքը չի կարա նման ռեակցիայից խուսափի: Հետևաբար, ով ուզումա ու համարձակվումա խոսալ պրոբլեմի մասին, պտի չվախենա նման կերպ հիմարաբար պիտակավորվելուց: Լավին՝ լավ պտի ասվի, վատին՝ վատ, հակառակ դեպքում պրոբլեմը մնումա որպես՝ չլուծված պրոբլեմ:

Այդպիսով, մարդկության մեծագույն հեղաշրջումը էդ մայրիշխանությունից դեպի հայրիշխանական հարաբերությունների համակարգին անցնելնա էղել, մի բան, որը վճռորոշ նշանակությունա ունեցել ամբողջ քաղաքակրթության համար: Բայց կինիշխանությունը, չնայած որոշ կանանց խարույկ հանվելու փաստին, հիմնականում տրանսֆորմացվեց ու ձևականորեն գառան մորթի հագնելով, նունչափ ձևականորեն ընդունելով տղամարդու գերիշխանությունը, տակից իրա գորձը սկսեց անել: Կանայք մի ինչ որ ոչինչ չարժեցող ձենի ու արտահայտվելու իրավունքի, գլխաշոր կրելու դիմաց տղամարդկանց հաշվին անսահմանափակ ձևով պորտաբուծելու հնարն ու ձևը քթան: Էդ լրիվ համապատասխանում էր իրանց էգային բնույթին: Ու եթե որոշ տղամարդիկ, մասնավորապես լուսավորականները, չնկատեյին էդ, հլը կնանիք իրանց անկողնում պատալոկին նայելով ճանջ պտի սատկացնեյին տղամարդու ճակատին: Էն տղամարդու, ումը թվացելա, թե իրա ուզած կյանքովա ապրում՝ շալակած տանելով կանանց վիթխարի հարեմը՝ իրա անհամար պրոբլեմներով հանդերձ:

Էսօրվա ֆեմինիզմը մեզ լավ բան չի առաջարկում: Էդ մի ընենց կեղծ գաղափարախոսությունա, որը ծնվելա բացառապես կանացի ամենավատ բնավորության գծերից, տրվելա գաղափարախոսության կարգավիճակ ու նպատակա դրել իրավական պաշտպանվածության ներքո արդեն բացահայտ ու անվերջ պորտաբուծել տղամարդկանց աշխատանքի, առողջության ու իրավունքների հաշվին: Դրա համար էլ օգտվումա երկակի ՝՝բարոյական՝՝ ստանդարտներից. երբ որ իրան ձեռա տալի խոսումա ավանդական հասարակություններին հատուկ ՝՝տղամարդը պարտավոր է՝՝ - ից իսկ երբ ձեռ չի տալի սկսումա խոսալ արդիականությունից հայտնի ՝՝կինը իրավունք ունի՝՝ - ից: Այ էս տեսակ ֆոկուսի մեջա դրված ֆեմինիզմը ու էս ֆորմատով էլ՝ գնումա:

Եթե նայենք բաժանությունների վիթխարի տոկոսին, ապա կարանք վստահ ասենք, որ էսօր կանայք ավելի շատ են բաժանության հայտ ներկայացնում տղամարդուն, քան հակառակը: Սա խոսումա մենակ ֆեմինիստականացված օրենսդրության մասին, որը դեպքերի մեծ մասում գործումա ի վնաս տղամարդու իրավունքների: Բաժանությունները մեծամասամբ տեղի են ունենում դատական կարգով ու տղամարդու գույքին տիրանալու համար, էն գույքին, որը տղամարդը ստեղծելա իրա սեփական մեջքով ու քրտինքով՝ գումարած նաև՝ էրեխեքին: Էրեխեքի թեմայով...

Արևմուտքում էս խիստ լուրջ պրոբլեմա, որը արտահայտվածա շատ ուժեղ կերպով ֆիլմարտադրության մեջ, թե ոնց դատարանը որոշեց էրեխեքին հանձնել մորը, իսկ տղամարդուն զրկեց իրա տանը ոչ ավել, քան հարուր մետր մոտենալու իրավունքից: Ու էս անմարդկային որոշման դեմ տղամարդը պատերազմա հայտարարում սկսումա կատաղած ցլի նման ավիրել աջ ու ձախ ու դառնալ օրենք խախտող ՝՝հանցագործ՝՝: Ծայրահեղ հոգեվիճակին հասցված տղամարդը դառնումա հանցագործ, ավելի ճիշտ՝ ֆեմինիստականացած օրենքի ու դատարանի զոհը: Որպես դասական ֆիլմեր էս առումով առաջարկում եմ նայել ՝՝ԱՆԿՈՒՄ՝՝, ՝՝ՄԻՍՍ ԴԱՈՒԹՖԱՅԵՐ՝՝ ֆիլմերը: Ընդեղ փայլուն բացատրվում ու ցույցա տրվում պրոբլեմը:

Հատկապես լրիվ ֆեմինսիտական պրոբլեմատիկանա շոշափում Դենի Դե Վիտոյի նկարահանած ՝՝ՌՈՈՒԶ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՊԱՏԵՐԶՄԸ՝՝ ֆիլմը, որդեղ ֆինանսապես անկախ կինը լպիրշաբար ու բաց տեքստով հայտարարումա, որ կուզենար ամուսնուն տեսներ դագաղում՝ հողի տակ:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     04.04.2018

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3585 | 0 | 0
Facebook