Loading...

Articles

Սուրբ Հարության Տոնը Ախթալայի Սուրբ Աստվածածին Վանքում

23:03, Tuesday, 03 April, 2018
Սուրբ Հարության Տոնը Ախթալայի Սուրբ Աստվածածին Վանքում
     Ապրիլի 1-ին, Լոռու մարզի Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքում նույնպես նշվեց Սուրբ Հարության տոնը: Պատարագիչն էր վանքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։ Սուրբ Պատարագի ավարտին, վանքի խաչքավոր Էդուարդ Շարմազանովի միջոցներով հավկիթներ բաժանվեցին հավատացյալներին: Այս անգամ վանքի բակը և գավիթը գեղեցկացրել էին Թեղուտի, Շամլուղի, Ախթալայի, Նեղոցի, Մեծ Այրումի, Ճոճկանի դպրոցների կոլեկտիվների և աշակերտների կողմից պատրաստած տոնական սեղանները:
     Միջոցառմանը իրենց մասնակցությունը բերեցին վանքի խաչքավորը, համայնքապետը և այլ հյուրեր, ովքեր շրջեցին բակում և իրենց գնահատականները տվեցին պատրաստված տոնական սեղաններին: Վանքի վանահայրը՝ որպես լավագույն սեղան ոսկեզօծ Աստվածաշունչ նվիրեց Թեղուտ համայնքի դպրոցին: 2-րդ տեղում էր Ճոճկան համայնքի դպրոցը, ում նվիրեց հուշանվեր: Մնացած բոլոր մասնակիցներին հանձնվեցին մասնակցության նվերներ: Եկեղեցու բակում հնչում էր երաժշտություն, իսկ Ալավերդու «Հրաշամանուկներ» պարի խմբի սաները ելույթ ունեցան պարի կատարումով:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5892 | 0 | 0
Facebook