Loading...

Articles

ԱՂՋԻԿԸ` ԹՐԹԻՌ

07:33, Friday, 30 March, 2018
ԱՂՋԻԿԸ` ԹՐԹԻՌ

Աղջիկը` թրթիռ ոսկեզօծ օրվա ուլունքաշարին,
     Ու՞ր է աղջիկը, մի՞թե մերկացավ` անտես մնալով
     Ցանկության հորդուն և անապաստան ակնկալիքին...
     Ուզում եմ դարձյալ կրկնվի պահը.
     Հայացքս կտրի նրա կրծքերի աղեղնալարը,
     Թեկուզ կրծկալը ինքն իրեն ընկնի,
     Եվ այնպես ընկնի, ասես աստղ ընկնի:
     Աղջիկը` թրթիռ ոսկեզօծ օրվա ուլունքաշարին:

Ու՞ր է աղջիկը, մի՞թե մերկացավ` անտես մնալով
     Ցանկության հորդուն և անապաստան ակնկալիքին...

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3283 | 0 | 0
Facebook