Loading...

Articles

Աղաղակ

07:25, Friday, 30 March, 2018
Աղաղակ
     Ես կարեկցանքի բուրվառում ոսկե
     Խանձել եմ ցայլքն ու ամոթն աշխարհի,
     Հղի է օրը գութ-աղաչանքի
     Եվ հառաչանքի երկունքից ցավի:
     Մարդագազանի խիղճը դարձել է
     Անընտել գազան կրկեսում կյանքի,
     Ծափերն են հնչում ինքնաձիգերի,
     Ոռնում են մեկտեղ գայլեր ու քամի:
     Մեկուսի անցա արցունքի ծովով`
     Նավակս ալեկոծ հորձանքին գերի,
     Նազելի՜ չքնաղ, մոխիրս մի օր
     Շաղ կտաս հոգնած դեմքին աշխարհի:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2470 | 0 | 0
Facebook