Loading...

Articles

Աբո Ալավերդյանի հիշատակին բանաստեղծություն, որ պիտի գրվեր սեպտեմբերի 16-ից հետո

07:12, Friday, 30 March, 2018
Աբո Ալավերդյանի հիշատակին բանաստեղծություն, որ պիտի գրվեր սեպտեմբերի 16-ից հետո
     Քո հիսուն տարին երազի նման եկավ ու անցավ,
     Ոմանց թվում է` իրենք ապրում են, ու դու չես մեռել,
     Ոմանք էլ, ավա՜ղ, իրենց մահով են ցավն այս անթեղել,
     Ամենքն էլ, Աստվա՜ծ, վետվետ գոյությամբ թո՛ղ մնան անցավ:
     Ես գիտեմ սգալ և կարեկցանքի բուրվառում մխալ,
     Խունկի բուրմունքից ես տարածական սպառվել գիտեմ,
     Փորձում եմ ապրել կենսաբանական այս կյանքն անսխալ,
     Մի օր գուցե ես ապրածս ակամա անհունից դիտեմ:
     Բայց ես խորհելու ժամանակ չունեմ, չունեմ պարզապես,
     Խաչագող մեկի ժպիտն է շինծու և անասպարեզ,
     Իմ հիշողության ամեն մի հյուլե, ամեն ակնթարթ
     Քեզ հետ ապրում է անվերջ, շարունակ ու այնպես հանդարտ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2899 | 0 | 0
Facebook