Զրուցակիցս ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուտետի ուսանողուհի Մարիամ Ղազարյանն է:
1.Առավոտը սկսում եմ…
-Գրողը տանի, քրոջս հեռախոսի զարթուցիչի ահաբեկող ձայնով ու հետո մի բաժակ կակաոյով /ծիծաղում է/
2.Սու՞րճ, թե՞ թեյ
-Ես խմում են այն, ինչ խմում են աստվածները .Թե՜յ
3.Ձեր երեք ամենասիրելի ուտեստները
-Տոլմա, բրինձ ու ձուն իր երեք 《ագրեգատային 》վիճակներում /ծիծաղում է/
4.Ասա ինձ՝ չես կարող և, ես…
-Ես կասեմ` ինձ չես կարող ասելուց առաջ նախ ցույց տուր թե դու ինչ ես կարող
5.Տուր ինձ հնարավորություն և, ես…
-Ես գուցե աշխարհը չփոխեմ, բայց առաջինը քեզ հետո ինձ կփոխեմ
6. Ըստ Ձեզ, ո՞րն է Հայաստանի ամենահետաքրքիր քաղաքը
-Գյումրին, էնտեղ շատ գույն կա
7. Եթե իմ մասին պատմող ֆիլմ լիներ, ապա այն կկոչվեր…
- Ինձ դարձրու կոկիկ
8. Երբ պարապ եմ լինում...
- Սովորաբար քնած ժամանակ եմ պարապ լինում, բայց երբ ստացվում է ցերեկն էլ պարապ լինել՝ քայլում եմ փողոցներով
9.Կյանքը ձանձրալի է առանց ...
- Ես ինքմասիրահարված չեմ, բայց առանց ինձ /ծիծաղում է/
10.Ի՞նչն եք համարում Ձեր երկրորդ տունը
-Հմմմ, երկրորդ տուն չունեմ
11.Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք
-Գրողը տանի, ոսպով ու ընդհանրապես հատիկեղենով ճաշ
12. Երջանիկ լինելու համար ինձ անհրաժեշտ է...
-Եթե կատակ, ապա ցանկացած տեսակի շոկոլադ, իսկ եթե լուրջ ուղղակի չփնտրել երջանկություն, իր ոտքով կգա
13. Երբ սովածություն եմ զգում կեսգիշերից հետո…
-Առանց դրա էլ նիհար եմ, ուղիղ սառնարանի դուռը /ծիծաղում է/
14. Հայաստան ու ես...
-ՄԵՆՔ, կա Հայաստան կամ ես
15. Ես Մարիամ Ղազարյանն եմ, ես...
-Ես այն եմ ինչ կամ ու ինչ պիտի լինեմ