Ըստ մեր աղբյուրների, լիբանանահայ Հարութ Խաչատուրյանը, որ առավելի հայտնի է իր «Գոհար» երգչախմբով, վերջերս ցանկացել է վերադարձնել Սերժ Սարգսյանի կողմից ստացած «Մովսես Խորենացի» մեդալը: Մեդալը վերադարձնելու «խենթ» գաղափարից, սակայն, Հարութ Խաչատուրյանին կարողացել են հետ պահել և հետ է պահել նրան համոզելու գործում անկրկնելի «Գոհար» -ի պրոդյուսեր Սևակ Սերոբյանը:
Վերին էշելոնների «դաբրոյով» Հայաստանում գործունեություն ծավալող Սևակ Սերոբյանի շնորհիվ է, որ Խաչատուրյանները, արվեստի ու մշակույթի հովանավորների անվան տակ Գյումրիում ռեստորան, հյուրանոց, պիցերիա, վարսավիրանոց և այլ սրահներ են աշխատեցնում։ Սակայն, «Գոհարի» ու մյուս ռեստորանատերերի մեջ կա մի հսկայական տարբերություն. մյուսները նույնպես փող են սարքում, բայց իրենց հայ մշակույթի հովանավոր ու հայկական մշակույթի տարածման և աշխարհաճանաչողության մեծացման նվիրյալ չեն ներկայացնում և «Մշո ազգի կույս աղջիկներ ասքյարներ բռնին տարան» երգը խնդության և ուրախ ժամանցի պարեղանակ չեն սարքում:
Հ.Գ. Տխուր է, երբ մշակույթը ծառայեցնում են, ոչ թե նպատակային, այլ իրենց կեղտոտ խաղերին հագուրդ տալու համար: