Loading...

Articles

Եղիշե Չարենց -121

19:58, Saturday, 17 March, 2018
Եղիշե Չարենց -121
    
    

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կ. Շատոյանը պոեզիայի ժամ էր կազմակերպել 11-րդ դասարանում՝ նվիրված բոլոր ժամանակների մեծագույն բանաստեղծի ծննդյան 121 -րդ տարեդարձին; «Չարենցը ճանապարհ ելավ մեր պոեզիայի նոր հազարամյակի հազարան հավքը բերելու համար...» , «հավերժական կանչի սպասող մեր նայադը՝ ողբերգորեն անանձնական ու անձնական Ե . Չարենց...»:

Նարեկացու, Սայաթ-Նովայի, Թումանյանի անունների կողքին հավասարի իրավունքով կանգնած Չարենցի բացառիկ ստեղծագործական առնչությունների ժամանակային և տարածական շավիղներում «Հնչյուններ էին ցանում աշակերտները` հերկելով հերկերն անցյալի հանուն գալիք օրվա»: Հնչում էին Չարենցի խոր ու բորբ խոհերը` համակված կյանքը փոխելու տոկուն ձգտումներով: Աշակերտների խոսքը արտահայտիչ էր ու պատկերավոր:

Ուշագրավ ու տպավորիչ միջոցառում էր:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5525 | 0 | 0
Facebook