Loading...

Articles

Խորհրդակցության շրջանակներում

16:06, Wednesday, 14 March, 2018
Խորհրդակցության շրջանակներում
     Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն: Մասնակցում էին համայնքապետարանի հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձիք, ներկայացուցիչներ վարչական կենտրոններից, ենթակա կառույցների ղեկավարներ, ստորաբաժանումների պետեր: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարականներին, գնահատվեց դրանց արդյունքները: Քննարկվեց նաև համայնքի խնդիրներին վերաբերող և հրատապ լուծում պահանջող մի շարք հարցեր: Համայնքի ղեկավարի տեղակալ Միշա Եղիազարյանին հանձնարարեց, որ այս շաբաթվա ընթացքում նախապատրաստել մշակույթի տան վերանորոգման աշխատանքների ծավալաթերթը: Մշակույթի տան վերանորոգման համար, արդեն համայնքապետարանի բյուջեով կսկսվեն շինարարական աշխատանքներ: Աշխատանքներն իրականացնելու համար առաջիկայում հայտարարվելու է մրցույթ: Շտապ՝ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությանը ներկայացնել Բյուրեղավանի կոյուղու ընդհանուր մագիստրալի խցանման հետ կապված խնդիրները: «Բարեկարգում և կանաչապատում» կազմակերպության տնօրեն Հայկ Եղյանը տեղեկացրեց համայնքում սանմաքրման հետ կապված աշխատանքների մասին: Համայնքի ղեկավարի կողմից հանձնարարություն ստացավ՝ պատրաստվել մարտի 17-ին կազմակերպվող շաբաթօրյակին, ձեռք բերել անհրաժեշտ պարագաներ: Համայնքի ղեկավարի տեղակալի հետ միասին կազմակերպել համայնքում գործող տնտեսվարող սուբյեկտների հետ բարեկարգման աշխատանքների գծով իրականացնել պայմանագրերի կնքման աշխատանքներ: Նախատեսվում է առաջիկայում համայնքում կազմակերպել գարնանային ծառատունկ, որի աշխատանքները կազմակերպելու համար Ջրաբերի վարչական կենտրոնի ղեկավար Գևորգ Հայրապետյանին հանձնարարեց աջակցել: Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերի ներկայացուցիչները տեղեկացրեցին, թե այս պահին ինչ աշխատանքներ են տարվում՝ կապված գարնանացանի հետ: Խորհրդակցության շրջանակներում քննարկվեցին համայնքին առնչվող այլ հարցեր:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2671 | 0 | 0
Facebook