Loading...
COMMENT.am
Today:  Tuesday, 11 December, 2018
Deposit percent:  
Armenian dram
14.00%
,
US Dollar
6.50%
,
European Euro
4.00%
,
Russian Ruble
8.50%
Telegram - t.me/mamul_am

Articles

Անդրադարձ ՌԴ Եկատերինբուրգ քաղաքի մշակութային կյանքից

15:18, Tuesday, 13 March, 2018
Անդրադարձ ՌԴ Եկատերինբուրգ քաղաքի մշակութային կյանքից

Մարտի 11-ին Եկատերինբուրգի հայկական կիրակնօրյա դպրոցում տեղի ունեցավ գրական ցերեկույթ` «Վ.Սարոյանը` Մարդ, հայրենասեր, Բարի հսկա» խորագրով` նվիրված Վ. Սարոյանի ծննդյան 110-ամյակին: Մասնակցում էին դպրոցի ավագ և միջին խմբի սաները/այդ թվում նաև ազգությամբ ռուսներ/: Ներածական խոսքով հանդես եկավ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նաիրա Թորոսյանը: Տեսիլք-հանդիպումը/Վ.Սարոյանի դերում` Գ.Հովհաննիսյան/ ծանոթություն էր մեծ արձակագրի հետ: Աշակերտները մեջբերեցին մեծերի խոսքերը Սարոյանի մասին, ներկայացրին փոքրիկ բեմականացում «Վեսլի Ջեքսոնի արկածները» վեպից: Հնչեցին Վ.Սարոյանի հանճարեղ խոսքերը հայի, հայության, Հայաստանի մասին: Ուսուցիչների /Նաիրա Թորոսյան և Անահիտ Կարապետյան/ մասնակցությամբ ընթերցվեց հանրահայտ «Հայ մուկը» պատմվածքը: Ավարտվեց ցերեկույթը «Քո կյանքի ժամերը» ստեղծագործությունից որպես պատգամներ հնչող խոսքերով, որոնք մշտապես արդիական են: Ցերեկույթն անցավ ջերմ ու մտերմիկ գրական մթնոլորտում: Ներկա էին ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր: Գնահատանքի խոսքով հանդես եկան ծնողները և դպրոցի վաստակաշատ տնօրեն տիկին Աիդա Մաթևոսյանը: Գրական ցերեկույթների մեկնարկն սկսված է:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
2185 | 0 | 0
Facebook
Spokesperson