Loading...

Articles

Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել հատկապես խաչմերուկներին մոտ գտնվող դեղատների կանաչ լուսավորությամբ ցուցանակների կարգավորման ուղղությամբ

16:50, Monday, 12 March, 2018
Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել հատկապես խաչմերուկներին մոտ գտնվող դեղատների կանաչ լուսավորությամբ ցուցանակների կարգավորման ուղղությամբ

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է մասնավորապես խաչմերուկներին մոտ գտնվող դեղատների կանաչ լուսավորությամբ ցուցանակներին՝ նշելով, որ բազմաթիվ բողոքներ են ստացվել վարորդներից առ այն, որ տվյալ ցուցանակների լույսերը հատկապես երեկոյան և գիշերային ժամերին թյուրիամցության մեջ են գցում նրանց՝ ստեղծելով վթարավտանգ իրավիճակ:

«Իրականում սա հիմնավոր դժգոհություն է, ու պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Հաճախ տեսնում ենք, որ կանաչ լուսավորությամբ այդ ցուցանակներն այնքան մոտ են խաչմերուկներին, որ վարորդներին իսկապես շփոթության մեջ են գցում ու շեղում են ուշադրությունը լուսացույցից՝ ստիպելով մարդկանց ակամայից խախտել ճանապարհային կանոնները: Սա իսկապես անթույլատրելի է, ըստ այդմ, ճանապարհային ոստիկանության հետ համագործակցելով ու դեղատների սեփականատերերի հետ բանակցելով քայլեր ձեռնարկեք սեղմ ժամկետում տվյալ ցուցանակների խնդիրը կարգավորելու ուղղությամբ», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2452 | 0 | 0
Facebook