Loading...

Articles

ՆԵՐՔԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ ՇՎԵԴԻԱՅՈՒՄ

23:20, Saturday, 10 March, 2018
ՆԵՐՔԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ ՇՎԵԴԻԱՅՈՒՄ
    

Ներքին առևտուրը Շվեդիայում հասցվածա սատանիստական աստիճանի ինքնատիպության: Համենայն դեպս, ես Հայաստանում նման մեթոդներով առևտուր չեմ հիշում: Շվեդիայում, ամեն մի առանձին անունով սուպերմարկետ ունի իրա շաբաթաթերթը որը անվճար հիմունքներով փոստային ծառայությամբ բաժանվումա շենքերով - բնակարաներով մեկ: Էդ շաբաթաթերթերում ինֆորմացնում են տվյալ շաբաթ տվյալ սուպերմարկետում կոնկրետ ապրանքատեսակների հետ կապված տեղի ունեցող գների զեղջերի մասին: Երբեմն շաբաթաթերթերին կից ըլնում են նաև առանձին կտրոններ, որոնցով ներկայանալով մենակ կարաս օգտվես զեղջերից, էն էլ՝ կոնկրետ ապրանքատեսակի համար: Որպես հաճախորդ կարաս ունենաս տվյալ սուպերմարկետի անդամության տոմս՝ պլաստիկ քարտ, որը վճարման մագնիսական սարքին քսելով կարաս քո համար ըսենց կոչված բոնուսներ հավաքել, որ ինչ որ ժամանակ անց՝ կապված քո տվյալ սուպերմարկետում կատարած առևտրի ծավալից, հավաքես քարտիդ հաշվին ու օգտվես դրանցից: Հոգեբանորեն սա մարդկանց, որպես սպառողի, համապատասխան վարքա թելադրում: Նպատակը պարզա. ամեն բան անում են, որ մի տեսակ շահագրգռված ըլնես առևտուրդ կատարել մեծամասամբ հենց իրա՛նց սուպեռմարկետից:

Սուպեռմարկետների ներսում լրիվ ուրիշ առևտրային մթնոլորտա տիրում: Ըստեղ լրիվ պրակտիկ հոգեբանական հնարքների թագավորության մեջ ես հայտնվում: Ամեն բան արվածա, որ հնարավորինս երկար գտնվես սուպերմարկետում՝ սկսած մուտքից մինչև ելքը: Նախ, միացվածա օրվա համապատասխան ժամի համար երաժշտությունը. առավոտը արագ տեսակի երաժշտությունա, որ տրամադրի արագ առևտուր անելուն՝ գործից չուշանալու համար, իսկ կեսօրին ու երեկոյան ժամերին երաժշտությունը խաղաղ տեմպովա քեզ ուղեկցում առևտրի բաժիններով, որ հնարավորինս երկար ճեմես սուպերմարկետում ու կողովդ բերնեբերան լցնես քեզ պետքական ու նույնիսկ՝ ոչ պետքական սննդամթերքով, առարկաներով: Օրինակ, տանդ մեջ արդեն ունես թվով չորս ատամի մածուկ, բայց տեսնում ես վաճառքի դրածա քո ունեցած ատամի մածուկից չորս անգամ էժան գնով ատամի մածուկ: Փորձի չառնել: Գայթակղությունը մեծա ու ԳՆԱՆՇԱՆԱԿՄԱՄԲ քո գրպանի հետ անում են էն, ինչ ուզում են: Շաբաթաթերթերով մտրակվումա պահանջարկը ու հերիքա մտնես հատուկ էդ զեղջերի համար սուպերմարկետ ու ավելի ուշով՝ արդեն տուն դառնալուց, տեսնում ես, որ իրանց ասած զեղջերից շատ քիչ բաներ ես առել ու բերում տուն... Այսինքն նպատակը էնա, որ դու քիթդ տնից դուրս հանես ու անպայման մտնես իրանց սուպեռմարկետը: Մնացածը հոգեբանական տեխնիկայի հարցա:

Սուպերմարկետները մեծամասամբ ընենց օլոր - մոլորա սարքած, որ ստիպված պտի անցնես էն բաժիններով, որոնք քեզ պետք չեն: Ասենք, քեզ պետքա ուղղակի ընգնես կաթնամթերքի բաժինը, որ մի լիտր կաթ առնես, բայց մինչև էդ բաժնին հասնելը պտի անցնես՝ մրգի, մսի, հացի, կանսեռվեքի, մակարոնեղենի, ձեթերի, համեմունքների ու ինչ տեսակ բաժիններով որ ասես: Մտադրվել էիր մի լիտր կաթ առնել, բայց մինչև կաթ առնելդ զամբյուղդ ինչով ասես արդեն հասցրիր լցնել... Որոշ սուպերմարկետներ կան, որոնք հիշացնում են լաբիրինթոսին: Անգամ հատալին սլաքներով գծված տեղեր կան, որով ցույցա տրվում, թե որդեղա մուտքը, որդեղ՝ ելքը: Ընդ որում, դրույքա արվում նրա վրա, որ մարդկանց վիթխարի մեծամասնությունը միջահասակա, հետևաբար շատ ծախվող, կամ առաջին անհրաժեշտության ապրանքների գները միշտ կայուն բարձր են ըլնում: Իսկ դարակների վրա ծնգիցդ ներքև շարված, անգամ որակով նույն ապրանքատեսակների գները միշտ ցածր են, որոնց վրա մարդկանց մեծ մասը ուշադրություն չի դարձնում: Ու ըտենց՝ մինչև գանձարկղի մոտ վճարելդ: Անգամ ընդեղ են անուղղակիորեն ՝՝մտնում գրպանդ՝՝, քանի որ կողմերդ ամենուր ապրանքներ են լցրած՝ ծամոն - շոկոլադից բռնած չիփսով - ծխախոտով վերջացրած: Մի խոսքով, սուպերմարկետ կոչվածում ընենցա արված, որ ամեն կողմից շրջապատված ըլնես ապրանքներով: Ավելին, գանձարկղի՝ կասիռշայի, կամ կասսիրի մոտ մի թափանցիկ պլաստմասսայից փողահավաքի բանկայա դրած, թե իբր կարաս ցանկության դեպքում կոպեկ, կամ՝ թղթադրամ քցես մեջը, որը իբր գնումա Կարմիր Խաչի հիվանդ, դեգենեռատ էրեխեքի կարիքների ֆոնդին, որի մասին դու առհասարակ ինֆորմացիա չունես...

Գնակառավարմամբ հոգեբանություն կառավարելու մասին ամեն ինչ չասվեց: Մասնավորապես, շատ ապրանքատեսակների գներ ունեն հետևյալ մոդելը. 7.95, 29.89, 89.95, 139.70 և այլն: Ըստեղ օգտվում են հոգեբանության մեջ տարածված առաջնային էֆֆեկտից, որը նշանակումա, որ մարդու հոգեկանի վրա ավելի ուժեղ ազդեցությունա թողնում սկզբից էկող՝ ասվող ինֆորմացիան: Մարդու ուղեղը, այդպիսով, 29, 89 նշանակված գինը ընդունումա ոչ թե 30 - ի տիրույթում, այլ ամեն դեպքում՝ 20 - ի: Ու ընդամենը հարուրերորդական խուճուճիկ թվերի գրելը հիմնական գնի կողքին մարդու մոտ մանիպուլյատիվ պատրանքա ստեղծում, թե առած ապրանքը ցածր գին ունի ու ամեն դեպքում 30, 90, կամ 140 չի: Իսկ երբ առևտուրդ ամփոփում ես կասիրշայի մոտ ու կանգնումա ասենք՝ 120, 51 թվի վրա, ապա կասիրը հաշվումա կլորացրած՝ 121: Ու դու տվյալ օրվա միակ հաճախորդը չես... Սուպերմարկետից դուրս գալուց էլ տեսնում ես, որ մի ինչ որ գնչույա նստոտած մուտքի մոտ իրա կեղտոտ քուրջ - փալասի մեջ ու մի թղթի բաժակով մանրադրամա մուրում ներս ու դուրս անողներից...

Դիտարկումներս ցույց տվեցին, որ էդ պորտաբույծ ու կեղտոտ զանգվածի բաժակը փող քցում են մեծամասամբ նրանք, ովքեր արդեն իրանց առևտուրը կատարել՝ դուրս են գալիս սուպերմարկետից ու իրանց գրպանների համար, մի տեսակ, ավելորդ են համարում գանձարկղի մոտ իրանց հետ ստացած մանրադրամը:

Հատկանշականը էնա, որ Շվեդիայում մեծամասամբ չկա բազառ - շուկա հասկացությունը՝ սակարկելու, բանակցելու, գին քցելու իմաստով, ինչը որ դու կարաս անես Հայաստանի մթերային շուկաներում: Ըստեղ գրված գինը վերջնականա ու քննարկման ենթակա չի: Ընենց որ, Հայաստանի ներքին շուկայում՝ ներքին առևտրում ավելի՛ շատ լիբերալիզմ կա, քան՝ Շվեդիայում: Էս տեսանկյունից Հայաստանը ինձ ավելիյա դուր գալիս, քան՝ Շվեդիան:

Երբեմն մարդ կարոտումա էն իրավիճակներին, երբ իրա՝ որպես սպառողի հետևից վաճառող տատին, հոպարը շուկայի ընդհանուր գվվոց - ժխորում կոկորդով մեկ գոռումա. ՝՝Արի՛, ազիզ, արի՛... Ասածդ գնով, բայց առանց ջոգջգելու՝ տար...՝՝:
     Էսօրվա շվեդը էս տեսակ հարաբերություններ չգիդի, չի՛ էլ հասկանա:


    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     10.03.2018

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4884 | 0 | 0
Facebook