Loading...

Articles

Մարտի 8. տոնական ծաղիկներ՝ օրվա խորհրդով ձևավորված տաղավարներից

16:28, Thursday, 08 March, 2018
Մարտի 8. տոնական ծաղիկներ՝ օրվա խորհրդով ձևավորված տաղավարներից
     Երևանյան մարտի 8-ը սովորաբար նշանավորվում է հատուկ այս օրվա առիթով ինքնատիպ ձևավորմամբ ծաղկային տաղավարներից կանանց ու աղջիկներին բաժանվող ծաղիկներով: Շքեղ վարդերի հետ նրանք ստացել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական բացիկներ: Հյուսիսային պողոտայի Թումանյան և Աբովյան փողոցներին հարող հատվածներում, Շառլ Ազնավուրի հրապարակում և «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնին հարակից հատվածից անցուդարձ անող և երևանյան ջերմությամբ ուշադրության արժանացած կանայք ու աղջիկներն իրենց երախտիքի խոսքն են հղել կազմակերպիչներին: Նրանք նշել են, որ Երևանի քաղաքապետարանի ավանդական դարձած այս միջոցառումներն անչափ հաճելի են, և ամեն անգամ կանանց մեծարելու ու գնահատելու գեղեցիկ նախաձեռնության են վերածվում:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2553 | 0 | 0
Facebook