Loading...

Articles

Արմեն Ջիգարխանյանը չի մահացել. ռուսական լրատվամիջոցի տեղեկությունը սուտ է

16:47, Wednesday, 07 March, 2018
Արմեն Ջիգարխանյանը չի մահացել. ռուսական լրատվամիջոցի տեղեկությունը սուտ է

Տեղեկությունները, թե ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հեռացել է կյանքից, սուտ են: Նման խոսակցություններ այսօր՝ մարտի 6-ին, տարածել էր ռուսական moscow24.net-ը: «Հայկական ժամանակ» -ը գրում է, որ կայքի հետ զրույցում Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը նշեց, որ դերասանի հետ ամեն ինչ կարգին է:

Սողոմոնյանն ասաց, որ հենց այս պահին գնում է Ջիգարխանյանի թատրոն՝ նրա հետ հանդիպման: Նոր ներկայացման պրեմիերա է սպասվում, եւ այսօր Ջիգարխանյանը ներկա է լինելու փորձին:

Այն պահից ի վեր, ինչ Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ նախկին կնոջ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի շուրջ սկանդալ է ծագել, ռուսական լրատվամիջոցներում պարբերաբար հակասական տեղեկություններ են հայտնվում Ջիգարխանյանի առողջական վիճակի մասին: Ժամանակ առ ժամանակ տարբեր կայքեր գրում են, թե նա հիվանդանոցում է, ծանր վիճակում է: Ամեն անգամ Արթուր Սողոմոնյանը հերքում է այդ լուրերը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3811 | 0 | 0
Facebook