Loading...

Articles

Մայրիկիս մեջ ողջ մայրերին ես կզգամ...

15:16, Wednesday, 07 March, 2018
Մայրիկիս մեջ ողջ մայրերին ես կզգամ...

Այսօր մեր դպրոցում տեղի ունեցավ գարնանային ամենաշքեղ՝ Մայրության տոնին նվիրված միջոցառում 6-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ /դասղեկ Գ. Հովհաննիսյան/: Խոնարհում սահմանին կանգնած քաջարի հայ զինվորների հերոս մայրերին, ազգի սերուցքը կրթող մանկավարժ կանանց, հայ քույրերին, հայ մայրերին...

Աշակերտներն իրենց հղկված ասմունքով, նազանի պարով, հոգեթով երգերով կարողացան հաճելի պահեր պարգևել դահլիճում գտնվող ներկաներին: Մեր անմեղ մանուկների սրտի տրոփյունը զգացվեց իրենց ձեռքով պատրաստած փոքրիկ սրտիկներում, որոնք նվիրեցին իրենց սիրասուն մայրերին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5085 | 0 | 0
Facebook