Loading...

Articles

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությանը

17:51, Monday, 05 March, 2018
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությանը

Ավանդույթի համաձայն Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը տեղի է ունենում պատանի երկրապահների երդման արարողությունը: Այս տարի ևս հազարավոր պատանիներ երդվեցին դառնալ հայոց բանակի արժանի զինվորն ու պատվով շարունակել Սպարապետի գործը: Պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ երկրապահներ:

Երդման արարողությանը հաջորդել են պատանի երկրապահների ցուցադրական ելույթները:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1977 | 0 | 0
Facebook