Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում նախատեսվում է կառուցել ԲԿ-ի նոր շենք՝ արդիական նոր բուժսարքավորումներով հանդերձ:
Ըստ ԲԿ-ի տնօրեն Վարդան Կարապետյանի. «Շուրջ 10 տարի է, ինչ պատկան մարմինների մոտ բարձրաձայնվում է հիվանդանոցի շենքային անմխիթար վիճակը:
Եվ ահա, կարծես թե սայլը տեղից շարժվում է: Թեև դեռևս կառավարության որոշումը չկա, սակայն կա քաղաքական կամք: 2016 թ-ից ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում է այս հարցը՝ վերազինելու և նորակառույզ շենքով փոխարինելու Մարտունու ԲԿ-ն:
-Հայտնի է, որ ՀՀ քաղաքաշինության նախարարությունում հողհատկացման և նախահաշվարկային գործընթացներ են ընթանում, այսքանն առայժմ, -ասաց ԲԿ տնօրեն Վարդան Կարապետյանը: Իսկ ՀՀ քաղաքաշինության նախարարությունում մեզ պատասխանեցին, որ կարճ ժամանակ անց հստակ կպատասխանեն մեզ հուզող հարցին
: http://www.hzham.am/articles/%D5%B4