Loading...

Articles

Լրագրության արվեստը վաղուց արդեն մուտք է գործել մարդկանց և պետությունների օրակարգ

21:30, Sunday, 04 March, 2018
Լրագրության արվեստը վաղուց արդեն մուտք է գործել մարդկանց և պետությունների օրակարգ
     Լրագրություն.... Լրագրող..... Լրատվություն..... այսօր այս բառերը լսելիս շատերիս մոտ ոչ մի արտասովոր կամ տպավորիչ արձագանք չի թողնում, սակայն.... Լրագրողական, արվեստը, լրագության և լրատվական դաշտը 21-րդ դարի մարդկանց համար ոչ քիչ կարևորություն ունի և ոչ պակաս դերակատարություն մեր առօրյա կյանքում: Լրագրության և լրատվության արվեստը կամ մասնագիտությունը վաղուց արդեն մուտք է գործել մարդկանց և պետությունների օրակարգ և իզուր չէ որ այն անվանում են չորրորդ իշխանություն: Մի փոքր անրադարձ. Մամուլը ձևավորվել է Եվրոպայում, 15-րդ դարում (գրքեր, բրոշյուրներ, թռուցիկներ և այլն) ։ 17-րդ դարում սկսեցին հրատարակվել թերթեր ու ամսագրեր, 19-րդ դարի կեսերին ստեղծվեցին մամուլի գործակալություններ։ Սկզբնական շրջանում Մամուլը ծառայել է եկեղեցու գաղափարախոսությանը։ Պատմական զարգացման ընթացքում հանդես եկավ նաև աշխարհիկ մամուլը, որն արտահայտում ու պաշտպանում էր տիրող դասակարգերի շահերը։ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի կողմից 1993-ին մայիսի 3-ը սահմանվել է մամուլի ազատության համաշխարհային օր: Հայկական մամուլը նույնպես բավականին երկար ժամանակ է որ մտել է մեր կյանք, այն ունի մոտ 223 տարվա պատմություն: Հայկական առաջին թերթը հիմնդարվել է Հնդկաստանի Մադրաս քաղաքում 1794-ի և գործել է մինչև 1796 թվականը: Առաջին «Ազդարար» ամսագրի հիմնադիրն էր Հարություն քահանա Շմավոնյանը։ Սակայն հայկական մամուլը կայացավ և հանրայնացավ միայն 19-րդ դարի երկրորդ կեսից, իսկ աննախադեպ զարգացում սկսեց ապրել 20-րդ դարի առաջին կեսում: Հոկտեմբերի 16-ին, Հայաստանում նշվում է Հայ մամուլի օրը:
     Այս վերջերս ես հյուրնկալվել էի իմ հին և լավ մի ընկերոջ օջախում, նրա և մեր այդ օրվա զրույցի մասին մի փոքր անրադարձ կուզեմ կատարել:
     Նորիկ Քեշիշյան. Աբովյան քաղաքում այս անուն ազգանունը շատերին է ծանոթ: Նրան չճանաչողների համար, կուզեմ ներկայացնել իմ հին ընկերոջը: Բանիմաց, բարի, կատակասեր, աշխատասեր, ընկերասեր, նվիրյալ հայ և ընտանիքի նվիրյալ հայր: Սովորել և ավարտել է Աբովյան քաղաքի թիվ 1 դպրոցը ոսկե մեդալով, զուգահեռ սովորել է նաև Յու. Ֆուչիկի անվան պատանի լրագրողների դպրոցում: Այնուհետև՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուկտետում, ինչպես նաև նույն ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում: Աշխատել է «Արշալույս» և «Կոտայք» շրջանային թերթերում՝ որպես բաժնի վարիչ, Աբովյան քաղաքի «Արմա» , «Դարանի» և «Լանջ» հեռուստաընկերություններում, ինչպես նաև Մարտունի քաղաքի «Մանգասար» հեռուստաընկերությունում աշխատել է որպես գլխավոր խմբագիր: Հիմնադրել է հանրապետությունում առաջին մասնավոր «Ազդակ» թերթը: 1996-1997 թվականներին Արդարադատության նախարարությունում աշխատել է որպես տեղեկատվական հրապարակայնության և մամուլի վարչությունում: Պրոմեթևս կամ Հ2 հեռուստաընկերությունում եղել է արտահաստիքային թղթակից: Մոտ 3 տարի Մարտունի քաղաքում հիմնադրել և ղեկավարել է պատանի լրագրողների դպրոցը: Աբովյան քաղաքի թիվ 1 դպրոցում երեք տարի աշխատել է որպես ուսմասվար, այնուհետև 1998 թվականից մինչև 2016 թվականը նշանակվել է Աբովյան քաղաքի թիվ 4 դպրոցի տնօրեն:
     Այսքանը իմ լավ ընկերոջ կյանքի և գործնեության մասին: Նորիկի հետ մենք բավական երկար, հետաքրքիր և բովանդակալից ճանպարհ ենք անցել կյանքում, սակայն վաղուց չեինք հանդիպել: Համացանցում Նորիկը տեսնելով իմ գրած բովանդակալից նյութերը, ինձանից թույլատվություն վերցնելուց հետո, դրանք պարբերաբար ու անշահախնդրորեն հրատարակում է համացանցում my mamul.am լրատվականում: Իմ մի քանի նյութեր տպագրելուց հետո, մենք հանդիպեցինք իրենց տանը: Մեր զրույցը ընթացավ բավականին ջերմ և հաճելի մթնոլորտում, արծածվեցին և քննարվեցին բավականին հետաքրքիր, կրթական, մշակութային և անձնական թեմաներ ու խնդիրներ: Իմացա որ Նորիկը արդեն մոտ մեկ տարի է չի աշխատում, կադրային փոփոխությունների արդյունքում ազատվել է երկար տարիներ ստանձնած և արդյունավետ աշխատած կատարած տնօրենի պաշտոնիցi: Նրա ղեկավավարած տարիներին Աբովյան քաղաքի 4_րդ դպրոցը տվել է 1500 -ից ավել շրջանավարտներ, որոնցից համարյա կեսը, 700 -ից ավելին սովորել են և սովորում են բարձրագույն հաստատություններում, իսկ ոչ քչերն էլ այսօր աշխատում են պատասխանատու և ղեկավարական պաշտոններում: Նորիկի հետ մենք քննարկում էինք ոչ միայն մեր քաղաքին կամ մեզ առնչվող թեմաներն ու խնդիրները, այլ նաև Հայաստան երկրիս: Նրա հետ կարելի է խոսել երկար և չհոգնել բնավ, նրա հետ բովանդակալից զրույցները կարող են դառնալ և ուսուցողական և բազմաթիվ մտորումների տեղիք տալ: Խոսեցինք նաև համացանցային լրատվական ՛՛Մամուլի խոսնակի՛՛մասին, այդ կայքում տպագրվող նյութերի և նրանց հեղինակների մասին, ինձ համար շատ հետաքրքիր և յուրօրինակ պատասխան ստացա, երբ ես հարցրեցի նրան . ՛՛իսկ ե՞թե ձեր տպագրած տվյալ նյութը չմշակված վիճակում պատահում են, լինում են ոչ ճիշտ, թերություններով, սխալներով կամ ձեր սկզբունքներին հակառակ, կամ ինչ որ կերպ ասենք լավ կամ վատ նյութ, նույնպես տպագրում ե՞ք: ՛՛ Պատասխանն իրոք հետաքրքիր էր .՛՛Այո, ինչու ոչ, տպագրում ենք, ուղղղագրական և քերականական սխալները շտկելուց, խմբագրելուց հետո, մարդիկ կան որ իրոք լավ են գրում, մարդիկ էլ կան որ մի քիչ վատ են գրում: Կան երիտասարդներ, սկսնակ գրողներ որոնք կամ իրենց մտքերը ճիշտ չեն կարողանում կառուցել կամ թերանում են, տպագրում ենք.... Ին՞չու կոտրել սկսնակ գրողի կամ երիտասարդի գրելու ցանկությունը և ջիղը, ին՞չու հենց սկզբից խոչնդոտել նրանց գործնեությանը, այլ ոչ թե ոգեշնչել և խրախուսել: Հրապարակում ենք ենք իհարկե, կամաց- կամաց նրանց սովորեցնելուվ և ուղղորդելով դեպի ճիշտ, ազնիվ և անշահախնդիր լրագրողական արվեստը, ցույց տալով նրանց լրագրողի պատասխանատու, կարևոր և անկողմնակալ առաքելությունը ի սեր սեփական երկրի ու ազգի բարելավմանն ու ազգօգոտ աշխատանքի: Այդ նպատակով վերջերս ստեղծեցի «Պատանի լրագրողներ» ֆեյսբուքյան էջը՝ նպատակ ունենալով սովորեցնել դպրոցական աշակերտներին լրագրության այբուբենին: Իմիջիայլոց նշեմ որ, էջը բավականին լայն արձագանք է ունեցել աշակերտների շրջանում՛՛:
     Այո հարգելիներս, Նորիկը և իր նման սակավաթիվ լրագրողներ, իրենց կարգախոսն են դարձրել ազնվությունն ու անաչառությունը, և հետևողականորեն գնում են այդ ճանապարհով, որպեսզի և իրենց կատարած աշխատանքը տա ազգոգուտ պտուղներ, հասարակությանը տեղեկացված պահի երկրում կատարվելիք թե լավ, թե վատ իրադարձություններին, այլ ոչ թե ինչ որ մարդկանց, կուսակցոււթյունների կամ անհատների շահերից ելնելով հրատարակեն այնպիսի նյութեր, որոնք մեղմ ասած չեն համապատասխանի իրականությանը: Հարգելի՝ լրագրողներ, լինելով կողմնակալ, ինչ որ անձանց կամ կուսակցությունների պատվերներով, չարաշահելով ձեզ վստահված աշխատանքը, մի փորձեք ձեր անհիմն նյութերով ապատեղեկացնել հանրությանը: :
     Ես անձամբ իմ անունից, Արահետ պրոդյուսերական կենտրոնի և նրա սաների անունից խորապես Շնորհակալությունս եմ հայտնում մեր ավագ ընկերոջը՝ Նորիկ Քեշիշյանին, մեր գրած նյութերը համացանցային լրատվական կայքում անշահախնդիր հրապարակելու և տարածելու համար: Եղբայր ջան թող քեզ պես բարի, լավ և ագզասեր մարդիք շատ լինեն մեր երկրում, մեր քաղաքում, հասարակությունում: Կարծում եմ որ՝ իմ այս խոսքերիս կմիանան Նորիկին ճանաչող և նրա հետ որոշակի կյանքի ճանապարհ անցած շատ մարդիկ:
    
     Արահետ պրոդյուսերական կենտրոնի տնօրեն՝ Ս. Ստեփանյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3767 | 0 | 0
Facebook