Loading...

Articles

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՆԱԼԻՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՁԵՌՆԵՐՈՒՄ

23:22, Thursday, 01 March, 2018
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՆԱԼԻՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՁԵՌՆԵՐՈՒՄ

Առճակատման պրոպոգանդայի հարցում մեծա տերտերա - մոլլայական դասի դերը, որը կոչվումա սխալմամբ նաև՝ ՝՝հոգևոր դաս՝՝: Էդ դասը՝ ներառյալ բանակը, համարյա խառնվածա ամեն հարցին: Հայ տերտերը ոգևորումա հայ զինվորին՝ ազերի զինվոր սպանելու հարցում, իսկ ազերի մոլլան ոգևորումա ազերի զինվորին՝ հայ զինվոր սպանելու հարցում: Ու սա՝ էրկու կողմի համար էլ կոչվումա ՝՝հայրենասիրություն՝՝: Էս ոգևորողները, որոնք ներկայացնում են ըսենց կոչված ՝՝հոգևոր դասը՝՝, երբեք չեն տեսնում ու իրանց էժան մորթու վրա չեն զգում պատերազմի, կամ բանակային ծառայության ո՛չ զրկանքները, ոչ ցավը, ոչ էլ՝ կորուստները: Մի օր գոնե՝ նմուշի համար չլսեցինք, որ մի տերտեր վիրավորվի, կամ տերտերի գանգ ցրիվ գա դիպուկահարի կրակոցից, կամ էլ մի ոմն տերտեր ականի վրա ոտ դնելուց հետո համբառնի իրա երկնային հոր մոտ: Բարեբախտաբար, թե՝ դժբախտաբար, չե՛նք լսել: Բայց դրա փոխարեն զինվորի ամեն տեսակ ջնջխման մասին՝ լսել ենք:

Ականի վրա պտի տրաքի նա ու դիպուկահարի կրակոցից պտի զոհվի էն անձը, ով լսումա տերտերի կամ մոլլայի բարբաջանքը, թե ու՛մ կողմիցա Աստված: Իսկ Աստված, ոնց էրևումա, հավասար չափով հա՛մ ազերու կողմիցա, համ՝ հայի: Աստված էդ ինքնա՝ ՓՈՂԸ, հանուն որի գլոբալ բանկիրությունը դրույքներա անում հակամարտող կողմերի վրա ու՝ թող տևի պատերազմը:

Մոլլայա - տերտերական դասի կոնկրետ շարունակությունը հանդիսանում են իրանց տան դիվանին պինդ ու հարմար տեղավորված չայ - կոֆե խմող թունդ ՝՝հայրենասերները՝՝: Դրանք իշխանության լակոտներն են:

Եզրակացությունը, որը պտի արվի, հետևյալնա. բանակ կոչվածը պետքա ապակրոնականացնել ու ապատերտերականացնել: Այլապես էս անիմաստ ու հիմար վիճակը կշարունակվի էնքան, ինչքան որ կկարանան ապրել Սերժն ու Ալիևը, որոնց ՝՝թանգ՝՝ առողջությունը պետական գաղտնիքա համարվում: Դրանց էլ պտի հաջորդեն ուրիշ ՆԱԽԱգահներ ու էս վիճակը կհարատևի: Նման պայմաններում ո՛չ մի ներքին հարց չի լուծվի: Ո՛չ մի:

ՊՆ կոչվածն էլ, ումը որպես ՝՝աճող՝՝ խիյար հսկում են անվտանգության ծառայությունները, նախագահի նման խրտվիլակա, ով փոխանակ զինվորականի համազգեստը՝ որպես Պաշտպանության Նախարար՝ պատվի, հարգի ու հագնի, տերտերական վեղարա հագնում... Իրան էդ ոգևորում ու ներշնչումա: Ֆլետչեռական ծաղրածու, ոչինչ ավելին:

Հետո էլ ասում են, թե նախագահին, կամ պետական գործիչներին չի կարելի վատ բան ասել, քանի որ նախագահը պետության սիմվոլնա: Համաձայն եմ՝ չի կարելի, բայց չի կարելի է՛ն նախագահին ու պետություն ներկայացնող այրին, ով խեղկատակ, հանցագործ մարդակերական կառավարում չի ստեղծում: Եթե էսա՛ մեր ունեցած նախագահը՝ որպես ՝՝սիմվոլ՝՝, ուրեմն՝ առավե՛լ ևս, պտի մենակ վատը ասվի, քանի որ մեր մոտ ՆԱԽԱգահի պաշտոնը վատ բաներ անելու համարա ստեղծված ու էդ պաշտոնում հայտնվածները մինչ օրս գործել ու գործում են. ՝՝Ինչքան վատ, էնքան՝ լավ՝՝ բանաձևով:

Վաղ թե ուշ՝ ազերիների հետ հաշտվելու ենք: Ու հաշտվելու ենք բացառապես է՛ն ուժի արտաքին միջամտությամբ, ումը որ իսկականից ձեռնտու չի, որ իրա սահմանների մոտ՝ փաստացիորեն իրա տան շեմին, մի ինչ որ հրդեհ՝ հակամարտություն՝ չհայտարարված արնաքամող, հյուծիչ ու էդքանով հանդերձ՝ խեղկատակ պատերազմ եռ գա: Էդ միջնորդ երկիրը, ումը ձեռնտու չի պատերազմը, Ռուսաստաննա: Բայց էդ միջամտությունը ուշանումա, որի հետևանքով ամեն մի ուշացող օր նոր ցավ, նոր զրկանք ու նոր ԱՆԻՄԱՍՏ կորուստա ավելացնում էրկու ժողովուրդների մխացող բաց վերքերի վրա: Ռուսաստանի միջամտությունը ուշանումա, քանի որ կոնֆլիկտ կոչվածի կարգավորմամբ ավելի ճիշտ՝ չկարգավորմամբ, շահագրգռվածա Արևմտյան բլոկը:

Ի՞նչ պետքա անի Ռուսաստանը, որպեսզի կոնֆլիկտի կարգավորման ու միջնորդության հարցը դարձնի բացառապես իրա սեփականությունը ու հեռացնի Արևմտյան բլոկին:
     Ռուսաստանը պետքա հայտարարի, որ ինքը չի՛ ճանաչում ԽՍՀՄ կազմալուծումը որպես իրավաբանորեն լեգալ իրողություն: Պատմականորեն էդ լրիվ հավաստիյա: Նման դեպքում Ղարաբաղի հարցը էդ ընդամենը ԽՍՀՄ՝ որպես ՓԱՍՏԱՑԻ իրավահաջորդի՝ Ռուսաստանին վերաբերող ՆԵՐՔԻՆ ՀԱՐՑԱ: Էս դեպքում ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Հայաստանը ի վիճակի չեն ըլնի որևէ քայլ ձեռնարկեն, եթե Ռուսաստանը թվով երեք տեղը տեղին կոմպլեկտավորված բանակ՝ ԽԱՂԱՂԱՊԱՀ անվան տակ, խցկի հակամարտության գոտի: Դրա իրավունքը Ռուսաստանը ունի թե՛իրավաբանական, թե՛ որպես գերտերություն հանդիսանալու տեսանկյունից:

Էս իրողության դեպքում հայկական, կամ արևմտյան կողմը հակառուսական շանտաժի համար ռեսուրս չի ունենա ու չի՛ կարա սպառնա մարդասպանական ակցիաներով՝ Գյումրուց ռազմաբազան հանելու ակնարկներով: Թող Գյումրիում զորք չլնի, ըլնի՝ լեռնային Արցախում. տարբերություն չկա: Թե Ռուսաստանին պետքա ռազմաբազա իրա հարավային սահմանների պաշտպանության համար՝ կստանա մի քիչ հարավ - արևելքում, ավելի մի հարմար տեղում՝ Իրանի սահմանին մոտ:

Գլուխ գովալը հայերի սիրած զբաղմունքնա: Մասնավորապես հայերի ավանտյուրիստական մասսան էր ասում, թե Առանց Ռուսաստանի էլ կարան ապրեն: Դե, թող ապրեն տեսնենք, թե քանի օրվա կյանք ունեն թիթեռնիկները առանց ռուսական ներկայության:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     01.03.2018
    
    
    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3607 | 0 | 0
Facebook