Loading...

Articles

«Պատմամշակութային ժառանգության քաղաք» անվանակարգում Երևանն արժանացել է Financial Times-ի մրցանակի

18:22, Thursday, 01 March, 2018
«Պատմամշակութային ժառանգության քաղաք» անվանակարգում Երևանն արժանացել է Financial Times-ի մրցանակի

Աշխատակազմի տուրիզմի բաժնից տեղեկացնում են, որ հեղինակավոր Financial Times պարբերականի fDi Intelligence ծառայության կողմից Երևանն արժանացել է ԷֆԴիԱյ Ապագայի զբոսաշրջային ուղություններ 2017/18 - «Խմբագրի ընտրություն» մրցանակին (fDi Tourism Locations of the Future 2017/18 - Editor’s Choice Awards) ՝ «Պատմամշակութային ժառանգության քաղաք» անվանակարգում:

«Քաղաքում պատմամշակութային զբոսաշրջության և հանգստի ենթակառուցվածքների ներդրողների համար կան բազմաթիվ հնարավորություններ: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոցի թանգարանի վերականգնումը այդ հնարավորություններից մեկն է», - նշում է պարբերականը:
     Երևանը բարձր է գնահատվել նաև Միջազգային համագործակցության անվանակարգում մրցանակի շնորհման քննարկումների ժամանակ՝ շնորհիվ օտարերկրյա ներդրողների համար աշխարհի քարտեզում պատշաճ տեղ գրավելուն ուղղված ջանքերի: Երևանը համագործակցում է աշխարհի ավելի քան 50 քաղաքների հետ և հանդիսանում է ութ միջազգային կազմակերպությունների անդամ: Ներկայումս աշխատանքներ են տարվում քույր քաղաքների և գործընկեր քաղաքների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ», - եզրափակում է պարբերականը:
     Հոդվածին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝

https://www.fdiintelligence.com/Locations/Americas/Colombia/fDi-Tourism-Locations-of-the-Future-2017-18-Editor-s-Choice-Awards հղումով:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2129 | 0 | 0
Facebook