Loading...

Articles

Վերապրում են դպրոցում սումգայիթյան օրերը

16:32, Thursday, 01 March, 2018
Վերապրում են դպրոցում սումգայիթյան օրերը
     «Սումգայիթի ցավի ականատեսը մեր շարքերում» խորագրով միջոցառում է կազմակերպվել Բյուրեղավանի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում: Դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Կարինե Մելքումյանն այն մարդկանցից է, ով արդեն 30 տարի վերապրում է սումգայիթյան ողբերգությունը: Մասնակցում էր ամբողջ դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ու աշակերտական կազմը: Տնօրեն Կարինե Խաչիկյանը աշակերտներին ներկայացրեց փետրվարի 28 օրվա խորհուրդը և Կարինե Մելքումյանի պատմությունը: Մեկ անգամ ևս նոր սերնդին հիշեցնելով, թե ինչպիսի վայրագության է ընդունակ թշնամին: Պատմության ուսուցիչ Անդրանիկ Գրիգորյանը խոսեց պատմական իրադարձությունների և փաստերի մասին, այն մասին, թե ինչպես Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լուռ թողտվության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին և սպանվեցին, այրվեցին ու տանջամահ արվեցին բազմաթիվ մարդիկ, նրանց թվում՝ ուսուցչուհու մեծ ընտանիքի անդամները: Կարինե Մելքումյանն այս դպրոցում աշխատում է շուրջ 30 տարի: Նրա հույզերն այսօր կիսում են իր աշակերտները: Վերջիններիս կողմից հնչեցին տարբեր հարցեր այդ դաժան օրերի շուրջ, իսկ ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Լուսինեն մոտեցավ ու փարվեց ուսուցչուհուն ասելով. «Հիմա ես Ձեզ ավելի շատ սիրեցի…»
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2953 | 0 | 0
Facebook