Loading...

Articles

«Աղոթքի լեզուն»

08:48, Thursday, 22 February, 2018
«Աղոթքի լեզուն»

Դպրոցի ազգությունը կախված չէ աշակերտների և վարժապետների լոկ հայությունից. լեզուն է, որ միայն կարող է այդ վերնագիրը դնել դպրոցի ճակատին…
     21.02.2018թ. Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ Կապանի N13 հիմնական հիմնական դպրոցի VII դասարանում կազմակերպվեց բաց դաս՝ «Աղոթքի լեզուն» խորագրով: /Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Անահիտ Արզումանյան/
     Յոթերորդցիներն իրենց ուսուցչի օգնությամբ մաշտոցյան շունչ էին հաղորդել դասասենյակին՝ հայ գրականության մեծերի նկարներով, ասույթներով, բանաստեղծություններով: Ներկաներին փոխանցեցին հանճարների թևավոր մտքերը հայոց լեզվի մասին և ներկայացրին մեսրոպյան գրերի անցած դժվարին ուղին: Նշվեց, որ թեև օտար լեզուները մեզ զինում են հիմնարար գիտելիքներով, նպաստում փորձությունների հաղթահարմանը, սակայն հոգու լեզուն, միևնույնն է, մայրենին է:
     Դաս-միջոցառման նպատակն էր ներկայացնել մայրենի լեզվի դերը ազգապահպանման գործում, դեռահասների մեջ դաստիարակել հայրենասիրության, ազգասիրության որակներ:
     Եղիա Տեմիրճիպաշյան
     Ո՞ր ազգն ունի այդ լեզուն, որ լեզվի մեջ կարող է միտքը այնքան ազատ շրջիլ, հոգին այնքան ազատ թռչիլ, որքան հայ լեզվի մեջ. փայլակին բեկյալ այլ փայլուն գիծն այն արշավագույն, որ լեզուն կարող է պատկերացնել, որ լեզուն Է՝ ոյր պարբերությունք կրնան մերթ գետի մը չափ երկարիլ, պարբերությունք՝ որք սակավ գետերու նման սկիզբ ունին և վախճան, որք բարձրերեն կբղխին, և գունագեղ բուրումնավետ դաշտաց ընդմեջեն ադամանդներ հոլովելով կամ ժայռեր գլորելով կանցնի գոռալով ու գալարելով, և ուր որ ուրեմն
     ի խորս անդր օվկյանին անդնդախոր կհասնին։
     ՄԿԱ գծով փոտնօրեն Ժաննա Վարդանյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3072 | 0 | 0
Facebook