Loading...

Articles

Մայրենիի օր

23:06, Wednesday, 21 February, 2018
Մայրենիի օր
     Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում մայրենիի անաղարտության վերաբերյալ միջոցառում էր՝ 5-12-րդ դասարաններում: Աշակերտները ընտրել էին ոչ միայն հայազգի, այլև օտարազգի գրողների գնահատանքի խոսքեր հայոց լեզվի մասին: Կարևորվեց լեզվի անաղարտությունը, ոչ միայն ժամանակակից առաջընթացի, այլև ազգապահպանության և մշակույթի զարգացման ասպարեզում: Այն հայեցի դաստիարակության հիմնաքարն է: Արժևորվեց գրական հայերենի կիրառման և արմատավորման օրինաչափությունները, ինչը ինքնության պահպանման գրավականն է: Հիրավի հայերենը Աստծո հետ խոսելու լեզու է, որը արաժանի է խորին հարգանքի և իմացության:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4148 | 0 | 0
Facebook