Loading...

Articles

Բաց դաս

17:53, Wednesday, 14 February, 2018
Բաց դաս

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի «Լեզուներ և հասարակական առարկաներ» մասնախմբի նախաձեռնությամբ, բաց դաս էր դպրոցի 7 – րդ դասարանում: Թեման` Պ . Սևակի կենսագրությունը: Հ . լեզվի և գրականության ուսուցչուհի Մ . Հարությունյանը հանձնարարել էր որոնողական աշխատանք, ինչի արդյունքում

աշակերտների խոսքը հագեցած էր սևակյան տեղեկություններով: : Այնուհետև ներկայացվեց Սևակ Մեծի կյանքի ուղին: Աշակերտները դեպքեր և հուշեր պատմեցին մեծ բանաստեղծի կյանքից, բնութագրեցին նրան որպես մարդ և քաղաքացի, հարգանք տվեցին ու առան …

Դասը ակադեմիական, գեղագիտական, ճանաչողական , դաստիարակչական արժեք ուներ: Ներկաները հիացան ուսուցչի և աշակերտների խոսքի կուլտուրա-

յով, արտահայտչականությամբ, բովանդակությամբ:

Ուսանելի դաս էր` հարուստ մեթոդական բազմազանությամբ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4387 | 0 | 0
Facebook