Loading...

Articles

Պատահեց այնպե՜ս...

10:57, Monday, 12 February, 2018
Պատահեց այնպե՜ս...

Պատահեց այնպե՜ս,
     Որ աշխարհն իր գո՜ւյնը փոխեց,
     Պատահեց արա՛գ ու անսպասելի՜
     Ա՜յն բանից հետո,
     Երբ Սերը վերցրե՜ց ու դարձավ
     Նախկին…


     Ոտքի հետ փոշոտ մայթերին քսվեց
     Մաքուր մի զգացմունք,
     Մայթերը իրենց գույնը փոխեցի՜ն
     Ու դարձան
     Մանրո՜ւք…


     Քաղաքը մանրո՜ւք,
     Աշխարհը մանրո՜ւք,
     Մարդը մանրացա՜վ ու դարձավ մարդուկ:


     Համահունչ չեղավ էլ
     Քամին հանգի՜ն,
     Անձրևը երգի՜ն,
     Վրձինը գույնի՜ն,
     Մուրճը քանդակի՜ն…
     Քանի որ կյանքը իր գո՜ւյնը փոխեց՝
     Ա՜յն բանից հետո,
     Երբ Սերը վերցրե՜ց ու դարձավ
     Նախկին…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3462 | 0 | 0
Facebook