Բյուրեղավան համայնքի բնակիչ, ազգային վարկանիշ ունեցող 13 ամյա շախմատիստ Արամայիս Ավալյանը, Կոտայքի մարզի տղամարդկանց շախմատի առաջնությանն արժանացել է 3-րդ պատվավոր մրցանակին՝ 9 հնարավորից վաստակելով 6 միավոր: Մրցաշարը տեղի է ունեցել Հրազդան քաղաքում, մասնակիցների թիվը՝ 33: Պատանի շախմատիստին մասնակցության համար աջակցել էր Բյուրեղավանի համայնքապետարանը, կարևորելով շախմատի մասսայականացումը և զարգացումը, ոչ միայն մարզում նաև համայնքում: Արամայիսը մասնակցելով այս առաջնությանը իրավունք է ստացել մասնակցելու ՀՀ տղամարդկանց կիսաեզրափակիչ մրցաշարին: