Loading...

Articles

Արվեստն իմացության բերկրանքն է

16:12, Friday, 02 February, 2018
Արվեստն իմացության բերկրանքն է
     Արվեստն իմացության բերկրանքն է, այն կյանքում պարզորոշ տեսնում և բանականությամբ լուսավորելով վերակերտում, պատկերում, արարում է այն: Արվեստը մարդու վեհագույն առաքելությունն է, քանզի մտքի գործադրմամբ, նրա շնորհիվ ջանում է հասկանալ աշխարհը, կյանքը, շրջապատը, բնությունը, մարդկանց և այն դարձնել ճանաչելի:
     Հավանաբար արվեստագետը բնությունը, աշխարհը, կյանքը, երևույթները այնպես չի տեսնում ինչպես սովորական մարդը, որովհետև արվեստագետի տաղանդը, նրա խռովքը, ապրումները ի հայտ են բերում ներքին ճշմարտությունները արտաքին երևույթների ներքո…
     Լավ ստեղծագործություն ստեղծել, կերտել, արարելը նշանակում է դաժան պայքար մղել: Պայքար մղել ինքդ քո դեմ, շրջապատի, խանգարող երևույթների դեմ, քեզ համակած հակասական զգացումների դեմ…Զգացմունքով համակված արվեստագետը չի կարող պատկերացնել որևէ բան, որն իր նման զգացմունքներով լեցուն չլինի:
     Իմ կարծիքով օգտակար է այն ամենը, ինչ երջանկություն է պարգևում: Իսկ արվեստը անշուշտ երջանկություն է պարգևում, ցույց տալիս նաև մարդկանց իրենց գոյության իմաստը, օգնում տեսնել, գտնել, հասկանալ կյանքի իմաստը, նույնիսկ կողմնորոշվել կյանքում…
    
     Հեղինակ` Ռոբերտ Մելքոնյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
10208 | 0 | 0
Facebook