Loading...

Articles

Նախարարի հրամանով սահմանվել է դպրոցականների օրական և շաբաթական ուսումնական ծանրաբեռնվածությունը

10:32, Friday, 02 February, 2018
Նախարարի հրամանով սահմանվել է դպրոցականների օրական և շաբաթական ուսումնական ծանրաբեռնվածությունը
     Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հրաման (N 12-Ն) է ստորագրել, որով սահմանվել է դպրոցներում սովորողների օրական և շաբաթական ուսումնական ծանրաբեռնվածությունը: Հաստատության 1-9-րդ դասարաններում նույն առարկայից կրկնակի (անմիջապես իրար հաջորդող) դասերի անցկացում չի թույլատրվու, իսկ 10-12-րդ դասարաններում թույլատրվում է նույն առարկայից կրկնակի (անմիջապես իրար հաջորդող) դասերի անցկացում: Դասացուցակը կազմվում է հաշվի առնելով առարկաների բարդության աստիճանի սանդղակը, սովորողների օրվա և շաբաթվա մտավոր աշխատունակության առավելագույն թույլատրելի նորմերը, դասացուցակին ներկայացվող հիգիենիկ պահանջները: Դասամիջոցների տևողությունը կազմում է 10-ական րոպե, մեծ դասամիջոցի տևողությունը կազմում է 20-30 րոպե, հնարավոր է կազմակերպել 2 դասամիջոց 20-ական րոպե: Մեծ դասամիջոցը կազմակերպվում է 2-րդ և/կամ 3-րդ դասաժամերից հետո: Սովորողների կողմից բերվող դասագրքերի և գրենական պիտույքների հավաքածուի քաշը չպետք է գերազանցի 1-ին, 2-րդ դասարանների սովորողների համար 1, 5 կգ, 3-րդ, 4-րդ դասարանների սովորողների համար՝ 2 կգ, 5-6-րդ դասարանների սովորողների համար՝ 2, 5 կգ, 7-8-րդ դասարանների սովորողների համար՝ 3, 5 կգ, 9-12-րդ դասարանների սովորողների համար՝ 4 կգ:
    
    
     iravaban.net
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4301 | 0 | 0
Facebook