Loading...

Articles

Կարեն Դեմիրճյանի ծննդյան 85-ամյակի հուշամեդալ՝ Երևանի քաղաքապետին

19:24, Thursday, 01 February, 2018
Կարեն Դեմիրճյանի ծննդյան 85-ամյակի հուշամեդալ՝ Երևանի քաղաքապետին

Ազգային, պետական և քաղաքական գործիչ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան 85-ամյակի առթիվ «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հինադրամի կողմից թողարկված 85 հուշամեդալներից մեկը հանձնվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ի դեպ, հուշամեդալը տրվում է Դեմիրճյանի հիշատակի հավերժացման գործում ունենացած մեծ ավանդի համար:

Այն քաղաքապետին է հանձնել Դեմիրճյանի այրի, տիկին Ռիմա Դեմիրճյանը:

«Իսկապես շնորհակալ եմ ու երախտապարտ Ձեզ պարոն Մարգարյան, որ մշտապես եղել եք թանգարանի և մեր ընտանիքի կողքին՝ հնարավորին և դեռ ավելին աջակցելով Դեմիրճյանի հիշատակի հավերժացմանը, ինչն առաջին հերթին կարևոր է գալիք սերունդների համար», - նշել է Դեմիրճյանի այրին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2801 | 0 | 0
Facebook