ԶՎԱՐՃԱԼԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԶՎԱՐՃԱԼԻ ԱՎԱՐԱՅՐԻ ՝՝ՃԱԿԱՏԱՄԱՐՏ՝՝
Նայեք, թե ինչ են գրում. ՝՝Հիմք ընդունելով զորքերի քանակը և այլ հիշատակություններ, ենթադրվումա, որ հին Հայաստանում հայ բնակչության թիվը հասելա 5-6 մլն-ի՝՝: Բա մի հատ չասես, ա՛յ... լավ, էս անգամ ասենք՝ ենթադրող... Հմի, եթե պատմածդ հիշատակության մեջ նշվեր, որ զորքերի քանակը էղելա մեկ միլիոն, էդ համամասնությա՞մբ պտի հաշվարկեյիր, թե քանի միլիոնիյա հասել բնակչությունը... Ինչի՞ են էդ տեսաբան կոչվածները կարևոր հարցերին միշտ թարս մոտենում: Ըտենցա՛ պետք ու վերջ, հարցեր մի տվեք: Այնինչ, առանց բնակչության գոնե մոտավոր թվաքանակի իմացության, մարդահամարի ու հաշվառման, ռազմական - զինվորական ծառայության կարգի մասին անհրաժեշտ ինֆորմացիայի, երկրի սոցիալ - տնտեսական կացության, հնարավորությունների, մանրամասների, արական ու իգական բնակչության համամասնության հացերին անդրադառնալու որևէ, անգամ՝ մոտավոր ձևով չի կարելի խոսալ զորքերի քանակության մասին: Որ մի պահ լսենք ու փորձենք հավատալ մեր էսօրվա ռազմական վայ - տեսաբաններին, ստացվումա, որ Ավարայրի դաշտ կոչվածում, որը ի դեպ, Տղմուտ գետով հանդերձ չեն քթնում մինչ օրս, հակական նախարարական զորքերի թիվը հասելա 60.000 մարդու, որին գումարվելա նաև մոտ 45.000 ըսենց կոչված՝ աշխարհազորը՝ ժողովրդից հավաքագրված մասսան, որը պտի կռվեր շուրջ 220.000 -ոց պարսկական զորաբանակի դեմ, այսինքն իրանից առնվազն 2 անգամ գերազանցող բանակի դեմ... Արևելյան Հայաստանի բնակչության թվաքանակի վերաբերյալ առաջին ժողովրդագրական տվյալները վերաբերում են 1828թ.-ին: Մոտավոր գնահատումներով` Ռուսաստանի կազմի մեջ մտած հայկական տարածքների` Երևանի և Նախիջևանի խանությունների բնակչությունը կազմել էր 160.000 մարդ: Էս՝ 1828 թվականի դրությամբ: Ինչ վերաբերումա Օսմանյան Կայսրության մեջ բնակվող արևմտահայությանը, ապա առաջին անգամ պաշտոնական մարդահամարը անցա կացվել սուլթան Աբդուլ - Ազիզի ժամանակ՝ 1844 թվականին: Ըստ էդ մարդահամարի տվյալների ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ մեջ բնակվելա շուրջ 2.400.000 հայ: Էս մասին՝ ըստեղ http://genhist.asj-oa.am/62/1/116-125.pdf Սա ոչ թե բուն հայկական վիլայեթների մասին տվյալա, այլ վերաբերումա ամբողջ կայսրության մեջ բնակվող հայությանը: Բայց դրան էլ ենք համաձայնԳումարենք էրկու մասերի հայության թվաքանակը՝ կստացվի՝ 2.560.000 ու մի հատ էլ փեշքեշով որ հավեսով կլորացնենք, կստացվի շուրջ՝ 3.000.000: Բայց արի ու տես, որ մեր էսօրվա պատմաբան ու ռազմագետ կոչվածներին բավականին պարզ թվաբանական տվյալները հայտնի չեն, կամ չեն էլ ուզում մտածեն էս մասին: Նորից՝ ձեռ չի տալի: Ասվելա 100.000 զինվոր, ուրեմն՝ 100.000 զինվոր ասվելա՝ բարոյական հաղթանակ, ուրեմն՝ բարոյական հաղթանակ: Թարգե՛ք տղերք... Ուղեղներիդ դուռ դրեք: Կամ էլ գնացեք ու որպես ֆանտաստիկա պատմեք ձեր ծերունական մառազմի հասած բիսեդկեքում թզբեխ քաշող բիձեքին: Իրանք հեքիաթներ լսել սիրում են: |