Tamar Kaprelian Depi Evratesil 2018 / Eurovision 2018
Այս տարի « Դեպի Եվրատեսիլ » -ում իմ նպատակը կայանում է Հայաստանում եղած տաղանդներին ի ցույց դնելը: Այս երկրում մենք ունենք չափազանց շատ տաղանդավոր երգահաններ և երգիչ-երգչուհիներ, և ես ունեցել եմ պատիվ աշխատելու նրանց հետ: Երկու տարի առաջ ես Երևանում մեկնարկեցի երաժշտական կրթական ծրագիր, որի անվանումը « Նվակ » է: Այստեղ մենք գտնում, զարգացնում և սովորեցնում ենք երգիչ-երգչուհիների, երգահանների և գործիքավորողների: Ես ցանկանում եմ երիտասարդ հայերին, որոնք գրել են « Poison Ari Ari » -ին հնարավորություն տամ, որ անեն այն ինչ սիրում են, որ անեն, որպես գործ: « Դեպի Եվրատեսիլ » -ը շատ մեծ հարթակ է նոր եկող տաղանդներին ի ցույց դնելու համար, իսկ Եվրատեսիլը հասցնում է այս հարթակը ամբողջովին նոր մակարդակի, քանի որ այն միջազգային է:
« Poison Ari Ari » -ին երգ է թունավոր սիրո մասին: Սեր, որը լավ չէ քեզ համար, բայց դու քեզ լավ ես զգում, քանի դեռ այդ սիրո մեջ ես: Երգը համագործակցություն է՝ իմ, Դեր Հովայի, Սեբու Սիմոնյանի , Նվակի երգահանների միջև՝ (Սանահին Փափազյան 14 տարեկան, Յանա Կարապետյան 20 տարեկան և Օվսաննա Խուբլարյան 23 տարեկան): Ես մեծ համոզմունքով հավատում եմ, որ մենք գրել ենք և գործիքավորել ենք երգ, որը կատարյալ է Եվրատեսիլի ֆորմատի համար: Այն ռիթմիկ է ժամանակակից և Էթնիկ: Բայց որոշումը կայացնելու է հայ ժողովուրդը:
Ամեն ինչ կախված է, թե ով կգնա: Ես կարծում եմ, որ Հայաստանը վստահորեն կարող է հաղթել Եվրատեսիլը, եթե ճիշտ երգ ներկայացվի:
Սա ամենալավ մասն է այս մրցույթի: Մենք բոլոր 20 մասնակիցներս մեր ձևով տաղանդավոր ենք և ամենքս էլ բեմում տարբերվում ենք: Ինչն է այս տարի ֆորմատի հետ կապված շատ լավ, որ մենք կարող ենք ներկայացնել մեր սեփական երգերը: Երգերը իսկապես համապատասխան են մեր զգացական մթնոլորտին և ոճերին: Օրինակ՝ Հասմիկի երգը շատ ուրախ է և համապատասխան է իր ձայնին և ոճին: Սևակի երգը ունի գեղեցիկ երաժշտություն և ցուցադրում է իր հիանալի ձայնը: Լուսինեի երգը՝ (նա մեր « Նվակ » -ի երգահաններից է) նա գրել է մի բան, որը արևմտյան է և շատ ժամանակակից : Այն ցույց է տալիս իր ձայնը և հնարավորությունները, որպես երգահան: Ես շատ ուրախ եմ լինել բեմի վրա մասնակիցներից յուրաքանչյուրի հետ: |