Loading...

Articles

Երեք ցանկություն

10:16, Saturday, 27 January, 2018
Երեք ցանկություն

Արևելյան տիրակալներից մեկը մի անգամ իր իմաստուններից մեծագույնին ասում է.

-Սիրտս երեք բանի է ծարավ: Առաջին մեծ ցանկությունս այն է, որ իմ հպատակներից ոչ ոք այնպիսի հանցանք չգործի, որը ես չկարողանամ ներել:

Երկրորդ ցանկությունս այն է, որ երբեք այնպես չպատահի, որ ես չկարողանամ գոհացում տալ կարիքի մեջ գտնվող ու իմ օգնությունն ակնկալող հպատակիս խնդրանքին:

Իսկ երրորդ ցանկությունս է, որ հպատակներիցս ոչ մեկը ինձանից երկարակյաց չլինի:

Լսելով միապետին՝ իմաստունը ժպտում է: Միապետը զարմացած հարցնում է նրան.

-Ինչո՞ւ ես ժպտում, մի՞թե ցանկություններս այդքան ծիծաղելի են:

-Բայց մի՞թե հնարավոր է չծիծաղել, - պատասխանում է իմաստունը, - եթե դու ցանկանում ես այնպիսի բաներ, որոնք միայն աստծուն են բնորոշ:

Միապետը մի պահ խորհում է ու նրան ասում.

-Ասածներս թող ուրիշ ոչ ոք չիմանա, դրանք քո մեջ պահիր: Հանկարծ դրանք չբարձրաձայնես, որովհետև երբ մարդիկ իմանան, թե ինչեր եմ ցանկանում, ծաղրի առարկա կդառնամ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4378 | 0 | 0
Facebook