Loading...

Articles

Մարտ Բաբայան ."Նա սիրահարվեց ինձ, եւ ես ստիպված եղա խզել մեր հարաբերությունները"

Aid Mkrtchyan
14:36, Tuesday, 26 March, 2013
Մարտ Բաբայան ."Նա սիրահարվեց ինձ, եւ ես ստիպված եղա խզել մեր հարաբերությունները"
     Չեչնիայում ծնված, Կաբարդինա-Բալկարիայում մեծացած, Ռուսաստանում ապրած եւ վերջերս Հայաստան տեղափոխված Մարտ Բաբայանն այլեւս չի շարունակում պայքարը "Հայաստանի ձայն"-ի շրջանակում. ինչպես BRAVO.am-ի հետ զրույցում է նշել` միշտ էլ արդարացի է համարել, որ այս նախագծում հաղթի Հայաստանում ծնված երգիչ կամ երգչուհի: Բայց ես էլ օտար չեմ. հայ եմ: Կապ չունի՝ հայը որտեղ է ծնվել` Աֆրիկայում, թե Ինդոնեզիայում: Եթե միակ խնդիրն իմ` հայերենին լավ չտիրապետելն է, ապա ես կսովորեմ լեզուն:

Հայաստանում ճանաչում եմ ձեռք բերել: Շատերը փողոցում մոտենում են ու ասում, որ հպարտ են, որ հայ եմ, որ լավ եմ երգում, որ սիրում են ինձ: Այդ ամենն ինձ համար արդեն իսկ հաղթանակ է:
     Մայրս միշտ ցանկացել է, որ հայրենիքում ապրեմ ու ստեղծագործեմ: Երբ 5 ամսական եմ եղել, նրա խոսքով, ձայնակցել եմ իր երգած օրորոցայիններին: Արդեն 2-3 տարեկանից սկսել եմ ավելի լուրջ երգել, իսկ 10-ը տարեկանում նվաճել եմ իմ առաջին Գրան-պրի մրցանակը, այն էլ` Կաբարդինա-Բալկարիայում: Թե΄ ես, թե΄ տեղի բնակիչները զարմացած էինք, որ հայի արժանացրին առաջին մրցանակի: Դրանից հետո գրեթե բոլոր մրցույթներին, որոնց մասնակցել եմ, գրավել եմ առաջին հորիզոնականն ու փորձել հնարավորինս բարձր պահել հայերի պատիվը:
     Երգեցողությամբ զբաղվում էի ֆանատիկորեն. կարող էի չուտել, չխմել, բայց պետք է անպայման հաճախեի երգի փորձերին:
     Երկու տարի ստացել եմ դերասանական կրթություն, հետո հասկացել եմ, որ դա իմը չէ: Երկու տարի էլ սովորել եմ օպերային երգարվեստ, բայց երազանքս իրականացավ, երբ ընդունվեցի Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիա: Այնտեղ ընդունվել ինձ հաջողվեց երրորդ անգամից:
     Ռուսաստանի ձայն"-ին մասնակցելու ցանկություն երբեք չեմ ունեցել:
    

     "Հայաստանի ձայն"-ն ինձ նաեւ տվել է Սոնայի նման ավագ ընկեր, հարազատ մի մարդ, խորհրդատու: Շատ շնորհակալ եմ նրան ամեն ինչի համար: Վստահ եմ, որ նախագծի ավարտից հետո մեր հարաբերությունները կշարունակեն մնալ նույնքան ջերմ, որքան այժմ են:
     Սոնային ընտրեցի, քանի որ նա ասաց այն խոսքերը, որոնք ցանկանում էի լսել, չնայած` բոլոր մարզիչներին էլ սիրում ու հարգում եմ: Արտոյին ես կոչում եմ մարդ-տիեզերք. նա ունիկալ անձնավորություն է: Սոֆին աննկարագրելի գեղեցիկ է. նա միշտ ժպտում է, իսկ Թաթան էլ բոլոր ժամանակների իմ ամենասիրելի հայ երգիչն է: Հայերեն առաջին երգը, որ սովորել եմ, հենց Թաթայի "Ֆայտոնն" է եղել:


    
    

Հիմա ավելի կենտրոնացած եմ կարիերայիս վրա, սիրտս էլ ազատ է, չնայած՝ շատ կուզեի, որ ազատ չլիներ: Ի դեպ, ինչ վերաբերում է իմ եւ Իրինա Օտեւայի սիրավեպին, ապա ասեմ, որ դա PR քայլ էր, որը մշակել էր հենց երգչուհին:
     Ընդամենը 20 տարեկան էի, շատ բան չէի հասկանում, ուղղակի ընդունում էի Իրինա Օտեւայի ամեն մի խոսքը: Նա ուզում էր ինձ լավություն անել, ուզում էր` ճանաչում ձեռք բերեմ, բայց այժմ շատ եմ զղչում, որ համաձայնել եմ այդ խաղին, մանավանդ այն դեպքում, երբ ի վերջո նա սիրահարվեց ինձ, ու ես ստիպված եղա խզել մեր հարաբերությունները: Նյութի աղբյուր ՝ http://www.bravo.am


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
9336 | 1 | 0
Facebook